Հռոմի Պապի հրաժարականի լուրը «պայթեցրել է» համացանցը
12.02.2013,
12:03
Բենեդիկտոս 16–րդ Հռոմի Պապի` Սուրբ գահից հրաժարվելու պատմական որոշումը «պայթեցրել է» «Թվիթերը»։ Լուրը, որը Պապն անձամբ հայտարարել է կարդինալների ժողովի ժամանակ, արագ տարածվել է աշխարհում, այդ թվում` համացանցում։ Միլիոնավոր մարդիկ տարբեր լեզուներով մեկնաբանել են հրաժարականը Թվիթեր միկրոբլոգային ցանցում և համացանցում, միաժամանակ վիրտուալ հանրությունն ընդհանուր առմամբ դրական է ընկալել Պապի ընտրությունը, գրում է tasstelecom.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Բենեդիկտոս 16–րդ Հռոմի Պապի` Սուրբ գահից հրաժարվելու պատմական որոշումը «պայթեցրել է» «Թվիթերը»։ Լուրը, որը Պապն անձամբ հայտարարել է կարդինալների ժողովի ժամանակ, արագ տարածվել է աշխարհում, այդ թվում` համացանցում։ Միլիոնավոր մարդիկ տարբեր լեզուներով մեկնաբանել են հրաժարականը Թվիթեր միկրոբլոգային ցանցում և համացանցում, միաժամանակ վիրտուալ հանրությունն ընդհանուր առմամբ դրական է ընկալել Պապի ընտրությունը, գրում է tasstelecom.ru–ն։
«Ավանդապաշտ Պապի սուպերժամանակակից քայլ», «օրինակ, որին պետք է հետևել», «պատասխանատու ակտ», «ազատ ժեստ, որ կոչված է փոխել Եկեղեցին»` ահա այսպես են արձագանքում ինտերնետ հանրության մասնակիցները Վատիկանի հոգևոր առաջնորդի որոշմանը։
Բենեդիկտոս 16–րդի որոշումը դրական են մեկնաբանել նաև քաղաքական աշխարհի ներկայացուցիչները, հոգևորականները, ովքեր հրաժարականը «համարձակ քայլ» են անվանել։ «Ես խորապես հարգում եմ Բենեդիկտոս 16–րդի որոշումը, վստահ եմ, որ այն թելադրված է մինչև վերջ Եկեղեցու բարեկեցությանը ծառայելու ցանկությամբ»,– ասել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին։ Երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր հերթին հայտարարել է, որ «խորապես ցնցված է Պապի այդքան պատասխանատու և վեհանձն որոշմամբ»։
Բացասական արձագանք է եղել Լեհաստանի կողմից, որտեղ տեղական հոգևորականները, հիշելով Հովհաննես Պողոս 2–րդի հովվապետության վերջին վեց տարիները, երբ նա ծանր հիվանդ էր, մեկնաբանել են` «խաչից չեն իջնում»։
Վատիկանի մամուլի ծառայությունը հերքում է ենթադրությունները, թե Բենեդիկտոս 16–րդը լուրջ հիվանդություն ունի։ Պապն անձամբ իր հրաժարականը բացատրել է հոգնածությամբ և տարիքով` ապրիլի 16–ին նա կդառնա 86 տարեկան։
Ինքը Բենեդիկտոսը, ով իր էջն է բացել Twitter–ում նախորդ տարվա դեկտեմբերին, վերջին «թվիթը» տեղադրել է փետրվարի 10–ին. «Մենք պետք է ապավինենք Աստծու ողորմության զորությանը։ Բոլորս ենք մեղավոր, բայց Նրա շնորհքը այլակերպում և նորոգում է մեզ»։ Հռոմի Պապի` ինը լեզվով հրապարակվող էջն ավելի քան երկու միլիոն 706 հազար ընթերցող ունի։ -0-