USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հրապարակվել են 2015թ. ամենատարածված գաղտնաբառերը

20.01.2016, 12:54
SplashData ընկերությունը հրապարակել է ցանցի ավելի քան երկու միլիոն օգտատերերի տվյալների արտահոսքի հիման վրա հրապարակած ամենատարածված գաղտնաբառերի ամենամյա վարկանիշը։
Հրապարակվել են 2015թ. ամենատարածված գաղտնաբառերը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. SplashData ընկերությունը հրապարակել է ցանցի ավելի քան երկու միլիոն օգտատերերի տվյալների արտահոսքի հիման վրա հրապարակած ամենատարածված գաղտնաբառերի ամենամյա վարկանիշը։ Ինչպես գրում է Vestifinance.ru–ն, վարկանիշը կազմվել է 2015 թվականին բաց հասանելիության մեջ հայտնված մոտ երկու միլիոն գաղտնաբառերի վերլուծության արդյունքներով։

Վարկանիշի առաջին երկու հորիզոնականներում առաջվա պես «123456» և «password» («գաղտնաբառ») գաղտնաբառերն են, սակայն կան նաև նկատելի փոփոխություններ։ Օրինակ, մարդիկ ավելի քիչ են սկսել օգտագործել «letmein» («ներս թողիր ինձ») գաղտնաբառը և ավելի հաճախ` «welcome» («բարի գալուստ»)։

Բացի այդ, ցուցակում առաջին անգամ հայտնվել են «princess», «login», «qwertyuiop» (ստեղնաշարի տառերի առաջին շարքը) և «1qaz2wsx» (3–ական սիմվոլ «1» և «2» ստեղներից ներքև)։ Վարկանիշի համար աննկատ չի մնացել նաև «Աստղային պատերազմների» նոր դրվագի պրեմիերան` թոփ–25–ում են «starwars» և «solo» տարբերակները։

Բազմաթիվ օգտատերեր առաջվա պես որպես գաղտնաբառ են օգտագործում մարզական տերմիններ։ Այսպես, football–ը զբաղեցրել է ցուցակի յոթերորդ տեղը` 2014 թվականի համեմատ իջնելով երեք հորիզոնականով։ Իսկ baseball–ն ութերորդից իջել է տասներորդ տող։

Բազմաթիվ խոշոր ինտերնետային ընկերություններ ավանդական գաղտնաբառերի փոխարինում են փնտրում։ Օրինակ, Google կորպորացիան թեստավորում է առանց գաղտնաբառի օգտագործման ինքնանույնականացման տեխնոլոգիա։ Նոր մշակման մասին առաջինը պատմել է Reddit ծառայության օգտատեր, տվյալ նախագծի մասնակից Ռոհիթ Փոլը (Rohit Paul)։

Ըստ նրա, Google–ի` էջ մտնելու այլընտրանքային տարբերակը ենթադրում է հասանելիության տրամադրում բջջային սարքի ապաարգելափակումից հետո։ Օգտատերը համակարգ մտնելու մասին push-իրազեկում կստանա, ինչից հետո կկարողանա մտնել այս կամ այն էջ։

Ճիշտ է, բջջային սարքն ապաարգելափակելու համար դրա տերը պետք է կամ գաղտնաբառ մուտքագրի սարքի համակարգ մտնելու համար, կամ օգտվի մատնահետքերի հնարավորությունից, եթե սարքի վրա այն առկա է։

Google–ում հայտնել են հետևյալը. «Մենք հրավիրել ենք օգտատերերի ոչ մեծ խումբ, որ նրանք օգնեն մեզ թեստավորել Google էջեր առանց գաղտնաբառեր մտնելու նոր տարբերակը։ «Pizza», «password» и «123456», ձեր օրերը հաշված են»։ -0–