USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

ՀՖՖ ղեկավարը հյուրընկալելու է բլոգոսֆերայի և սոցիալական ցանցերի ներկայացուցիչներին

18.06.2013, 15:42
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ գրասենյակի մեծ դահլիճում հյուրընկալելու է բլոգոսֆերայի և սոցիալական ցանցերի բոլոր ներկայացուցիչներին՝ բաց և ազատ քննարկելու ֆուտբոլային հարցադրումները, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

ՀՖՖ ղեկավարը հյուրընկալելու է բլոգոսֆերայի և սոցիալական ցանցերի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ գրասենյակի մեծ դահլիճում հյուրընկալելու է բլոգոսֆերայի և սոցիալական ցանցերի բոլոր ներկայացուցիչներին՝ բաց և ազատ քննարկելու ֆուտբոլային հարցադրումները, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հունիսի 20-ին, ժամը 12:00-ին, ՀՖՖ գրասենյակում տեղի է ունենալու աննախադեպ հանդիպում:

«ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ բոլոր այն ֆուտբոլասերները, ովքեր վիրտուալ հարթակում՝ բլոգոսֆերայում, հանրահայտ ֆուտբոլային ֆորումներում, սոցիալական ցանցերում ամենատարբեր կարծիքներ են արտահայտում հայկական ֆուտբոլի, Հայաստանի ազգային հավաքականի խնդիրների հետ կապված, հրավիրվում են հանդիպման եւ քննարկման ազատ ձեւաչափով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Մալթայի հավաքականին 0։1 հաշվով պարտությունից հետո, սոցիալական ցանցերում հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին պահանջը։

Հայրապետյանն իր վերջին ասուլիսի ժամանակ կոչ արեց բոլոր երկրպագուներին դուրս գալ վիրտուալ տարածությունից և նրա հետ քննարկել հայկական ֆուտբոլի բոլոր խնդիրները։ –0–