USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հեռուստատեսությունը վստահության հարցում պարտվում է համացանցին

27.03.2013, 13:13
Լրատվական կայքերի նկատմամբ վստահությունն ու հետաքրքրությունը բարձրանում է ռուսական ինտերնետ լսարանի շրջանում, միաժամանակ որպես տեղեկատվության աղբյուր հեռուստատեսության նկատմամբ հակառակ միտում է նկատվում, ասվում է «ՌԻԱ Նովոստիի» խմբի հետազոտական կենտրոնի կողմից պատրաստած զեկույցում, գրում է digit.ru–ն։
Հեռուստատեսությունը վստահության հարցում պարտվում է համացանցին

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Լրատվական կայքերի նկատմամբ վստահությունն ու հետաքրքրությունը բարձրանում է ռուսական ինտերնետ լսարանի շրջանում, միաժամանակ որպես տեղեկատվության աղբյուր հեռուստատեսության նկատմամբ հակառակ միտում է նկատվում, ասվում է «ՌԻԱ Նովոստիի» խմբի հետազոտական կենտրոնի կողմից պատրաստած զեկույցում, գրում է digit.ru–ն։

2012թ.–ի դեկտեմբերին «ՌԻԱ Նովոստիի» հետազոտությունների կենտրոնը ուսումնասիրություն նախաձեռնեց, որն ուղղված էր Ռուսաստանի լրատվական բնագավառի զարգացման միտումն ուսումնասիրելուն։ Հետազոտությանը մասնակցեցին առաջատար ռուսական ԶԼՄ–ների ղեկավարները և մեդիափորձագետները։

«Վերլուծելով հետազոտական ընկերությունների տվյալները` մենք կարող ենք նշել որպես լրատվական տեղեկատվության աղբյուր համացանցի նկատմամբ օգտատերերի հետաքրքրության աճն ինչպես աշխարհում, այնպես էլ ռուսական ինտերնետ լսարանի շրջանում»,– ասվում է երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիի» կողմից ներկայացված հետազոտության մեջ։

Ինտերնետ ԶԼՄ–ների նկատմամբ վստահության աճի ֆոնին որպես տեղեկատվության աղբյուր հեռուստատեսության նկատմամբ հակառակ միտում է նկատվում։ «2012թ.–ին, ըստ ՀԿՀ–ի տվյալների` հարցվածների միայն 57 տոկոսը հեռուստատեսությունն այն աղբյուրն անվանեցին, որին վստահում են ամենից շատ։ Համեմատության համար, 2010թ.–ին նման պատասխանողերի մասնաբաժինը կազմում էր 71 տոկոս։ Հատկապես նկատելի են այդ միտումները ինտերնետ օգտատերերի շրջանում»,–նշվում է հետազոտության մեջ։ –0–