USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Հայոց ցեղասպանության վիրտուալ թանգարան է բացվել` Հայոց ցեղասպանության 98–րդ տարելիցի հետ կապված

22.04.2013, 15:09
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վիրտուալ թանգարան և Ծիծեռնակաբերդի վիրտուալ հուշահամալիր է բացվել 1915թ.–ի Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 98–րդ տարելիցի հետ կապված, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց Memco Inc ընկերության հասարակայնության հետ կապի պատասխանատու Աննա Պետրոսյանը։
Հայոց ցեղասպանության վիրտուալ թանգարան է բացվել` Հայոց ցեղասպանության 98–րդ տարելիցի հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վիրտուալ թանգարան և Ծիծեռնակաբերդի վիրտուալ հուշահամալիր է բացվել 1915թ.–ի Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 98–րդ տարելիցի հետ կապված, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց Memco Inc ընկերության հասարակայնության հետ կապի պատասխանատու Աննա Պետրոսյանը։

Հայոց ցեղասպանության վիրտուալ թանգարանը ստեղծվել է Memco Inc ամերիկյան ընկերության նախաձեռնությամբ և ընկերության նվերն է Ցեղասպանության թանգարան–ինստիտուտին։

Նախագիծն այցելուին հնարավորություն է ընձեռում վիրտուալ այցելել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտ, ծանոթանալ Թանգարանում ներկայացրած փաստաթղթերին, լուսանկարներին և այլ նյութերին, որոնք վկայում են Հայոց ցեղասպանության մասին։ Կայքի այցելուները կարող են նաև այցելել Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դնել անմար կրակին։

Դրա համար Վիրտուալ թանգարանի այցելուները պետք է այցելեն http://www.genocide-museum.am կայք և ներբեռնեն առաջարկվող հավելվածը։ Այնուհետև այցելուն կարող է վիրտուալ կերպով շրջել համալիրի և թանգարանի տարածքով` համակարգչային մկնիկի կամ ստեղնաշարի օգնությամբ։ Ծրագիրը թույլ է տալիս այցելել ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ռեժիմով։ «Այցի» ընթացքում այցելուները կարող են «Կոմիտաս» քառյակի կատարումները լսել։

Ըստ Memco Inc. ընկերության նախագահ Կարեն Մելիքյանի` թանգարանը ստեղծելու գաղափարն առաջացել է իր մոտ այն պատճառով, որ բնակվելով ԱՄՆ–ում` չէր կարող ամեն տարի այցելել Ծիծեռնակաբերդ։

«Հայոց ցեղասպանության Վիրտուալ թանգարանը ստեղծելիս, մեր առջև նպատակ էր դրված հնարավորություն ընձեռել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին և հայ ժողովրդի բարեկամներին, ովքեր հիշատակի արարողությանը ֆիզիկապես մասնակցելու հնարավորություն չունեն, նույնպես այցելել Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին»,– ասաց Մելիքյանը։

1915թ.–ի Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-