USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանը տարածաշրջանի երկրների շրջանում առաջատարն է Wikipedia –ում մայրենի լեզվով տեղադրված հոդվածների թվով. փորձագետ

27.03.2014, 19:25
Հայաստանը տարածաշրջանի երկրների շրջանում առաջատարն է Wikipedia –ում մայրենի լեզվով տեղադրված հոդվածների թվով, ասել է Wikimedia Armenia գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանը։
Հայաստանը տարածաշրջանի երկրների շրջանում առաջատարն է Wikipedia –ում մայրենի լեզվով տեղադրված հոդվածների թվով. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը տարածաշրջանի երկրների շրջանում առաջատարն է Wikipedia –ում մայրենի լեզվով տեղադրված հոդվածների թվով, ասել է Wikimedia Armenia գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանը։

«Բացի այդ, Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ պաշտոնական կազմակերպություն (Wikimedia Armenia) կա, որին Wikimedia–ի հիմնադրամը թույլ է տվել օգտագործել իր ապրանքանիշը», – ասել է նա հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Wikimedia Armenia կազմակերպության ներկայացուցիչ Մհեր Բեքարյանն իր հերթին, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, նշել է, որ այս պահին Wikipedia վիրտուալ հանրագիտարանում գրանցված է մոտ 114 560 հայալեզու հոդված։ Միաժամանակ նա ավելացրել է, որ այդ թիվն ամեն ժամ ավելանում է։

Wikipedia–ի տվյալներով` վիրտուալ հանրագիտարանի կայքում տեղադրված է վրացերենով գրված մոտ 81600 հոդված, ինչպես նաև ավելի քան 100 հազար ադրբեջանական հոդված։  

Բեքարյանը նաև նշեց, որ չնայած հոդվածներ թվով առաջատարի դիրքին` հայ հեղինակները պետք է ձգտեն ապահովել տեղադրված հոդվածների բարձր որակ։ Այս կապակցությամբ նա նշել է, որ այս հարցում Հայաստանը հիմա որոշակի աստիճանով գերազանցում է Ադրբեջանին, սակայն զիջում է Վրաստանին։

Հուլիսի 1–ին նշվելու է Wikipedia–ի հայալեզու տարբերակի ստեղծման 10–ամյակը։ Wikipedia կայքում տեղադրված առաջին հայալեզու հոդվածը նվիրված էր Հայաստանին։–0–