Հայաստանը 2014թ.–ին կմասնակցի Վիքիմեդիայի միջազգային երկու ֆոտոմրցույթների
13.12.2013,
16:31
Հայաստանը 2014թ.–ին նախատեսում է մասնակցել Վիքիմեդիայի կազմակերպած միջազգային երկու լուսանկարչական ցուցահանդեսներին` «Վիքին սիրում է հուշարձաններ» և «Վիքին սիրում է Երկիրը», ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց «Վիքիմեդիա–Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանում Վիքիմեդիայի զարգացման համակարգող Սուսաննա Մկրտչյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2014թ.–ին նախատեսում է մասնակցել Վիքիմեդիայի կազմակերպած միջազգային երկու լուսանկարչական ցուցահանդեսներին` «Վիքին սիրում է հուշարձաններ» և «Վիքին սիրում է Երկիրը», ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց «Վիքիմեդիա–Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանում Վիքիմեդիայի զարգացման համակարգող Սուսաննա Մկրտչյանը։
Ըստ նրա, 2013թ.–ին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային մրցույթին, որն անցկացվում էր աշխարհի 50 երկրում, և պատրաստվում է 2014թ.–ին կրկնել այդ փորձը։
««Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի նպատակը մյուս երկրների բնակիչներին հայկական հուշարձանների պատմությանը և մշակույթին ծանոթացնելն էր»,– ասաց Մկրտչյանը։
Նա ավելացրեց, որ «Վիքիմեդիա–Հայաստանը» նաև մտադիր է Հայաստանում երրորդ վիքիհամաժողովը կազմակերպել, որի նպատակն է հայկական Վիքի–հասարակության ակտիվիստների թվի համալրումը և աջակցությունը ազատ տեղեկատվության տարածմանը։
«Վիքիմեդիա–Հայաստանի» ադմինիստրատոր Մհեր Բեքարյանն իր հերթին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց, որ «Վիքին սիրում է Երկիրը» երկրորդ մրցույթը տարբեր անվանումներով արդեն անցկացվել է մի շարք երկրներում, սակայն միջազգային մրցույթի ձևաչափով միջոցառումն առաջին անգամ կանցկացվի 2014թ.–ին։
Նախագծի նպատակն է լուսանկարել Հայաստանի տարածքում գտնվող արգելոցներն ու բնության հուշարձանները։
«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթը, որն անցկացվում է սեպտեմբերի 1–30–ը 50 երկրներում, առաջին կազմակերպվել է 2010թ.–ին Հոլանդիայում, իսկ 2011թ.–ից ստացել է միջազգային կարգավիճակ և հասցրել է ընդգրկվել Գինեսի գրքում` որպես աշխարհի ամենախոշոր ֆոտոմրցույթ։
«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ–ն ստեղծվել է 2013թ.–ի օգոստոսի սկզբին։ Կազմակերպության նպատակն է Վիքիմեդիա նախագծերի (Վիքիմեդիա, Վիքիպահեստ, Վիքիգրքեր և այլն) հարստացման գործում լայն շերտերի ներգրավման ճանապարհով տեղեկատվական հանրության ձևավորմանն աջակցելը։
Հայկական Վիքիպեդիայի կայքը սկսել է գործել 2005թ.–ի փետրվարի 17–ից և արդեն մարտի սկզբին ավելի քան 100 հոդված էր պարունակում։ Դեկտեմբերի 2–ի տվյալների համաձայն, հայկական հոդվածների թիվը Վիքիպեդիայում կազմում է 101 607։ –0–