USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում պետական գույքի օտարման աճուրդները կանցկացվեն նաև էլեկտրոնային ձևաչափով

01.11.2012, 18:07
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ լրացումներ է մտցրել իր նախկին որոշումներից մեկում, որոնց համաձայն` պետական գույքի օտարման աճուրդները կանցկացվեն նաև էլեկտրոնային ձևաչափով:
Հայաստանում պետական գույքի օտարման աճուրդները կանցկացվեն նաև էլեկտրոնային ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ լրացումներ է մտցրել իր նախկին որոշումներից մեկում, որոնց համաձայն` պետական գույքի օտարման աճուրդները կանցկացվեն նաև էլեկտրոնային ձևաչափով:

Միաժամանակ օտարվող գույքի մեկնարկային գները կհաստատվեն գնահատված արժեքի 75 տոկոսի չափով:

Այսպիսով, աճուրդներն առավել թափանցիկ, հրապարակային կդառնան, գնորդների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Բացի այդ, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը:

Աճուրդների էլեկտրոնային ձևաչափի ներմուծման շնորհիվ պետական գույքի օտարման գործընթացն էապես կբարելավվի: -0-