Հայաստանում համացանցից օգտվողները ռուսական օրենքների գերի են դարձել. «Իզվեստիա»
29.01.2013,
14:42
Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր օգտվում են համացանցից, հայտնվել են ռուսական օրենքների ու նորմերի ազդեցության տակ, որովհետև հանրապետության ողջ ինտերնետ–տրաֆիկը անցնում է Ռուսաստանի տարածքով, գրում է «Իզվեստիա» թերթը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր օգտվում են համացանցից, հայտնվել են ռուսական օրենքների ու նորմերի ազդեցության տակ, որովհետև հանրապետության ողջ ինտերնետ–տրաֆիկը անցնում է Ռուսաստանի տարածքով, գրում է «Իզվեստիա» թերթը։
«Հայաստանն ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ, այդ պատճառով ինտերնետի հասանելիության հարցերում և նույնիսկ միջազգային հեռախոսակապի հարցում գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեցած ձգձգվող հակամարտությունների պատճառով Հայաստանը հեռահաղորդակցության միացումներ չունի այդ երկրների ցանցերին։ Հայաստանի համար կապի միակ միջոցը մալուխն է, որն անցնում է Վրաստանի տարածքով և հասնում Ռուսաստան»,– գրում է թերթը։
Հոդվածում նշվում է, որ այդ քաղաքական–աշխարհագրական վիճակի պատճառով էլ ՀՀ քաղաքացիներն ակամա հայտնվել են ռուսական օրենքների իրավասության տակ, որոնցից մեկն էլ «սև ցուցակների» մասին օրենքն է։
Մասնավորապես «Վիմպելկոմ» ընկերությունում ընդունում են, որ նման խնդիր կա։ Օպերատորն արդեն բողոքներ են ստացել բաժանորդներից, որ չեն կարողանում մտնել սև ցուցակում ընդգրկված կայքեր։
Մենք առանց նախապես զգուշացնելու փոխում ենք այն կայքերի մուտքի ուղին, որոնց վրա ռուսական «փական» է դրված։ Հեռանկարում, ամենայն հավանականությամբ, մենք հայկական տրաֆիկի երթուղին այնպես կկարգավորենք, որ նրանից միանգամից հանվեն այն բոլոր կայքերը, որոնք արգելված են Ռուսաստանում։ Հայաստանում «ԱրմենՏելը» աշխատում է բացառապես հայկական օրենքներով»,– ասել է «Վիմպելկոմ» ընկերության ԱՊՀ գծով հասարակայնության հետ կապերի մենեջեր Արտյոմ Մինաևը։
Հոդվածում նշվում է, որ ՄՏՍ–ում նույնպես շեշտում են, որ Հայաստանում բացառապես հայկական օրենքներին են հետևում, որոնց հետևում է ՄՏՍ–ի դուստր ընկերությունը` VivaCell–ը։
«Բոլոր այն երկրներում, որտեղ ՄՏՍ–ը ներկայացուցչություն ունի, աշխատանքը կազմակերպում է այդ երկրի օրենսդրության համաձայն։ Մենք «MTS Armenia»–ի բաժանորդներից բողոքներ չենք ստացել որևէ ռեսուրսի հասանելիությունը սահմանափակելու վերաբերյալ և նման բան չենք նկատել մեր ցանցում։ Տրաֆիկը փոխադրելու համար մենք օգտագործում ենք ինչպես սեփական, այնպես էլ գործընկերների մագիստրալային ուղիները»,– ՄՏՍ–ի մամուլի քարտուղար Վալերի Կուզմենկոյի խոսքն է մեջբերում թերթը։-0-