Հայաստանում Facebook–ի ակտիվ օգտագործողների թիվը վերջին ամսում աճել է 10%–ով` կազմելով գրեթե 400 հազար. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Facebook–ի ակտիվ օգտագործողների թիվը վերջին ամսում աճել է 10%–ով` կազմելով գրեթե 400 հազար, հինգշաբթի լրագրողներին հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ, հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը։
«Սա չորեքշաբթի օրվա տվյալներն են, մինչդեռ մեկ շաբաթ առաջ այդ թիվը կազմում էր 392 հազար»,– ասաց Մարտիրոսյանը։
Փորձագետը նշեց, որ աճը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով և աճում է ամբողջ աշխարհում թվի ավելացմանը զուգահեռ, քանի որ մարդիկ ստիպված մտնում են Facebook` այս սոցցանցում պրոֆիլներ ունեցող իրենց ծանոթներից չկտրվելու համար։
Նա ավելացրեց, որ նաև բոլորին հասկանալի է, որ դա մի տեղ է, որտեղ «նստած են» տարբեր մարդիկ, մասնավորապես, լրագրողներ և քաղաքական գործիչներ, և այնտեղ կարելի է դիմել կոնկրետ մարդկանց, կարդալ և ստանալ բացառիկ տեղեկատվություն։
«Facebook–ը Հայաստանում դեռ աճելու տեղ ունի, չնայած, որ աշխարհի որոշ
երկրներում արդեն օգտագործողների թվի նվազում է նկատվում, քանի որ, մասնավորապես, ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում գերհագեցվածություն կա, բայց Հայաստանում դա դեռ չկա»,– ասաց Մարտիրոսյանը։ -0-