USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանն ինտերնետի արագությամբ 79–րդ տեղն է զբաղեցնում աշխարհում

24.05.2013, 15:27
Հայաստաննը աշխարհի 182 երկրների ցուցակում 79–րդ տեղն է զբաղեցնում ինտերնետի արագության ցուցանիշով, հայտնում է NetIndex.com կայքը։
Հայաստանն ինտերնետի արագությամբ 79–րդ տեղն է զբաղեցնում աշխարհում
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստաննը աշխարհի 182 երկրների ցուցակում 79–րդ տեղն է զբաղեցնում ինտերնետի արագության ցուցանիշով, հայտնում է NetIndex.com կայքը։

Արդյունքները հրապարակվել են ապրիլի 23-ից մայիսի 22–ն անցկացված ժամանակահատվածում կատարված վերլուծության հիման վրա, որի ընթացքում Հայաստանում թեստավորվել է 312,332 բացառիկ  IP-հասցե։

Հայաստանում ինտերնետի արագությունը, ըստ պարբերականի, կազմում է 7.23 Մբիթ/վրկ։ Համեմատության համար հարկ է նշել, որ Ռուսաստանում ինտերնետի արագությունը կազմում է 19.15 Մբիթ/վրկ (26–րդ տեղ), Վրաստանում` 12.18 Մբիթ/վրկ (52–րդ տեղ), Ադրբեջանում` 4.06 Մբիթ/վրկ (119–րդ տեղ), իսկ Թուրքիայում` 8.17 Մբիթ/վրկ (68–րդ տեղ)։    

Հարևան երկրների շարքում ինտերնետի ամենադանդաղ արագությունը գրանցվել է  Իրանում, ընդամենը` 2.17 Մբիթ/վրկ (163–րդ տեղ)։

Աշխարհում ինտերնետի արագությամբ առաջատարների եռյակում են Հոնկոնգը` 46.54 Մբիթ/վրկ, Լիտվան` 37.42 Մբիթ/վրկ և Թայվանը` 36.78 Մբիթ/վրկ։

Վերջին երեք հորիզոնականներն այս ցուցակում զբաղեցնում են Ալժիրը (1.38 Մբիթ/վրկ, 180–րդ տեղ), Բոլիվիան (1.29 Մբիթ/վրկ, 181–րդ տեղ) և Մալավին (0.88 Մբիթ/վրկ,  182–րդ տեղ)։ -0-