USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի ԿԸՀ–ն սկսում է նիստերի առցանց հեռարձակումը

05.02.2013, 14:54
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսում է նիստերի առցանց տեսահեռարձակումը, երեքշաբթի տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Հայաստանի ԿԸՀ–ն սկսում է նիստերի առցանց հեռարձակումը
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսում է նիստերի առցանց տեսահեռարձակումը, երեքշաբթի տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Նախաձեռնությունը Հայաստանի ԿԸՀ–ի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, USAID–ի և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության արդյունք է»,– ասաց նա։

Նիստերի հեռարձակումը կլինի ԿԸՀ կայքում` www.elections.am։

«Կարծում ենք, որ այդ նիստերի հրապարակայնության ապահովումը իրական ժամանակի ռեժիմում զգալիորեն կօգնի, որ մեր ընտրողները լիարժեք պատկերացում ունենան ԿԸՀ աշխատանքների վերաբերյալ»,– ասաց Մուկուչյանը

Նա հստակեցրեց, որ ԿԸՀ աշխատանքի զգալի մասը իրականացվում է նիստերի միջոցով, քանի որ այդ ժամանակ են որոշումներ կայացվում և քննարկվում քաղաքացիների բողոքները։

ԿԸՀ նախագահը նշեց, որ առցանց հեռարձակումը տեսողության խնդիրներ ունեցողներին հնարավորություն կտա ձայնի միջոցով հետևել ԿԸՀ նիստերին։

Մուկուչյանն ավելացրեց, որ կայքում կներկայացվեն նաև ԿԸՀ–ի անցած նիստերը։-0-