Հայաստանի ԿԸՀ–ն մինչև նախագահական ընտրությունները մտադիր է նիստերի առցանց հեռարձակման անցնել
16.01.2013,
20:10
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մտադիր է անցնել նիստերի առցանց հեռարձակմանը մինչև նախագահական ընտրությունները, որոնք կանցկացվեն փետրվարի 18–ին, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մտադիր է անցնել նիստերի առցանց հեռարձակմանը մինչև նախագահական ընտրությունները, որոնք կանցկացվեն փետրվարի 18–ին, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Առցանց հեռարձակումները նիստերն ավելի հասանելի կդարձնեն բոլոր ցանկացողների համար, քանի որ այսօր դրանց կարող են մասնակցել միայն դիտորդները, վստահված անձինք և ԶԼՄ–ների ներկայացուցիչներ։ Դա կապահովի ԿԸՀ–ի աշխատանքի առավելագույն թափանցիկությունը։ Մենք կփորձենք անել ամեն ինչ, որ այդ համակարգն սկսի աշխատել նախագահական ընտրությունների նախաշեմին»,– ասաց Մուկուչյանը։
Նա նշեց, որ առցանց հեռարձակումը հասանելի կլինի ԿԸՀ կայքում։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14–ին կայացած արտահերթ նիստի ընթացքում նախագահի ութ թեկնածու է գրանցել։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ -0-