Հայաստանի բնակչության ավելի քան 95%–ի կարծիքով առաջընթաց է գրանցվել բջջային կապի ու ինտերնետի ոլորտում
31.01.2013,
15:26
Հայաստանի կառավարության պատվերով երկրի բնակչության շրջանում անցկացված հարցման տվյալներով, հարցված քաղաքացիների 95.3 տոկոսը գնահատել են, որ բջջային կապի ու ինտերնետի ոլորտում ակնհայտորեն կան դրական տեղաշարժեր վերջին հինգ տարիների ընթացքում, ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստում։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության պատվերով երկրի բնակչության շրջանում անցկացված հարցման տվյալներով, հարցված քաղաքացիների 95.3 տոկոսը գնահատել են, որ բջջային կապի ու ինտերնետի ոլորտում ակնհայտորեն կան դրական տեղաշարժեր վերջին հինգ տարիների ընթացքում, ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստում։
Ըստ նրա, ուսումնասիրության համաձայն, քաղաքացիների 82.4 տոկոսը նաև նշել է ԱՊՊԱ ոլորտում առկա դրական տեղաշարժերը։
«ԱՊՊԱ–ի վերաբերյալ բավական բուռն քննարկումներ էին տեղի ունենում մեր հասարակության մեջ, և կար նաև լուրջ քննադատություն, բայց, այնուամենայնիվ, մեր քաղաքացիներն արդյունքները գնահատում են դրական»,– ասաց Սարգսյանը։
Վարչապետի խոսքով, երրորդ տեղում Անշարժ գույքի կադաստրն է, քանի որ 65.1 տոկոս հարցվածներ նշում են, որ ոլորտում կան լուրջ ձեռքբերումներ։
Վարչապետը նշեց, որ հարցման ավելի մանրամասն տվյալներ կհրապարակվեն ավելի ուշ կառավարության կայքում։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, Հայաստանում ինտերնետ–օգտագործողների թիվը 2012 թվականի սկզբին կազմել է շուրջ 1.8 մլն։
Բջջային ինտերնետից օգտվում է շուրջ 1.4 մլն մարդ։ Անլար ինտերնետի օգտագործողների ճշգրիտ թիվը դեռ հստակեցվում է։
Հայաստանի բջջային ծառայությունների շուկայում այսօրվա դրությամբ գործում է երեք ընկերություն` «ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ), VivaCell-MTS («Ղ–Տելեկոմ» ՓԲԸ), Orange Armenia ընկերությունը (France Telecom խմբի դուստր ընկերություն)։ -0-