USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանի դեմ DDoS գրոհներն աստիճանաբար ուժեղանում են. փորձագետ

03.04.2014, 16:14
Հայկական ինտերնետ տարածքի դեմ DDoS գրոհներն աստիճանաբար ուժեղանում են, հինգշաբթի լրագրողներին հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Հայաստանի դեմ DDoS գրոհներն աստիճանաբար ուժեղանում են. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական ինտերնետ տարածքի դեմ DDoS գրոհներն աստիճանաբար ուժեղանում են, հինգշաբթի լրագրողներին հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Վերջին կես տարվա ընթացքում հայկական ցանցի վրա կատարվել է ոչ պակաս, քան չորս խոշոր DDoS գրոհ 20 Գիգաբիթ թողունակությամբ։ Բացի այդ, աստիճանաբար ավելանում է այդ գրոհների հզորությունը»,– նշեց նա։

Մարտիրոսյանը միաժամանակ ավելացրեց, որ DdoS գրոհներն ավելի վտանգավոր են, քան հաքերայինները, քանի որ ուղղված են ոչ թե առանձին կայքեր կոտրելուն, այլ վարակված համակարգիչներից ինտերնետն աղբով լցնելուն։

Մարտիրոսյանի խոսքով` նախօրեին Հայաստանի վրա DDoS հերթական գրոհն ունեցել է մինչև 50 Գիգաբայթ թողունակություն, ինչի հետևանքով հանրապետությունում նկատվել է կապի և ինտերնետ հասանելիության վատացում։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին` փորձագետը նշեց, որ DDoS–ի հետևանքով վնասվել է քաղաքականության հետ կապ ունեցող հայկական կայքերից մեկը։

Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ նմանատիպ գրոհները Վրաստանի և Էստոնիայի վրա բառացիորեն «դուրս են շպրտել այդ երկրները ցանցից»` ընդգծելով, որ նմանատիպ դեպքերից խուսափելու համար խնդիրը պետք է լուծել պետական մակարդակով։
 
Ընդհանուր առմամբ, ամենից շատ DDoS գրոհներն աշխարհում կատարվում են ԱՄՆ–ի նկատմամբ, քանի որ հենց այնտեղ է կենտրոնացված հոսթինգների մեծամասնությունը։ -0-