USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանը չի հետևի Ռուսաստանի օրինակին

04.04.2013, 14:37
Հավանականությունը, որ Հայաստանը կհետևի Ռուսաստանի կողմից ինտերնետ–ռեսուրսների «սև ցուցակների» ստեղծման օրինակին, գրեթե  զրոյի է հավասար, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Ինտերնետ Միություն» հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ Գրիգորի Սաղյանը։
Հայաստանը չի հետևի Ռուսաստանի օրինակին
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հավանականությունը, որ Հայաստանը կհետևի Ռուսաստանի կողմից ինտերնետ–ռեսուրսների «սև ցուցակների» ստեղծման օրինակին, գրեթե  զրոյի է հավասար, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Ինտերնետ Միություն» հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ Գրիգորի Սաղյանը։

Պետդուման օրինագիծ է ընդունել «սև ցուցակների» վերաբերյալ, որով նախատեսվում է կազմել այն կայքերի ցանկը, որոնք ՌԴ–ում տարածման համար արգելված տեղեկություն են տեղադրում։

«Քիչ հավանական է, որ Հայաստանը հետևի այդ օրինակին, դա կնշանակեր հրաժարվել այն ամենից, ինչ ձեռք է բերվել այս տարիների ընթացքում, ինչպես նաև հրաժարվել եվրոպական արժեքներից, ինչը անտրամաբանական է Հայաստանի եվրաինտեգրման համատեքստում»,– ասաց Սաղյանը Համացանցի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում։

Ըստ նրա, 2012 թվականի դեկտեմբերի 3-14–ը Դուբայում անցկացվող էլեկտրակապի միջազգային միության փակ համաժողովում մի շարք երկրներ ակտիվ լոբբինգի են ենթարկել Համացանցի վերահսկողության խստացումը, սակայն գլոբալ առումով այդ նախաձեռնությունը ձախողվել է։

Համաժողովը գումարվել է ԷՄՄ կանոնակարգում փոփոխությունների քննարկման համար։ Փաստաթուղթը չի թարմացվել 1988 թվականից, և մի շարք երկրներ ցանկանում էին ամրագրել դրույթներ, որոնք վերաբերում են համացանցին։ Դա ասելով` հասկացվում էին ինչպես հիմնական տերմինների հստակեցում, այնպես էլ Միությունը և դրա կազմում ընդգչկված պետություններին Ցանցի վերահսկողության լայն լիազորություններով օժտելը։ Համաժողովին մասնակցում էին մոտ 150 պետություններ ԷՄՄ 192 անդամ–երկրներից։

«89 երկրներ եզրափակիչ կանոնադրություն ստորագրեցին ԷՄՄ–ի հետ, դրանց թվում են` Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, արաբական պետություններ, բայց 55 երկրներ` ԱՄՆ–ն, ողջ Եվրոպան, ընդհանուր առմամբ, զարգացած ժողովրդավարական համակարգով երկրներն այն չընդունեցին։ Ուրախալի է, որ Հայաստանը հայտնվել է կանոնադրության պայմանները չընդունած երկրների ցուցակում»,– ավելացրեց նա։

Խոսքը կանոնակարգի 3.8 կետի մասին է, որը նախատեսում է պետությունների անկախության մեծացում իրենց տարածքներում ինտերնետի կառավարման բնագավառում։

«Այդ փաստաթղթի ընդունումը կնշանակեր մի բան` իրավապահ մարմինները կստանային ինքնուրույն որոշելու իրավունք, թե ի՞նչ է սպամը և ի՞նչն է սպառնում ցանցի անվտանգությանը, և ինքուրույն վերահսկելու ինտերնետ–կոնտենտը, գաղտնալսում կազմակերպելու, կարդալու նամակներ, ինչն անընդունելի է»,– ավելացրեց նա։ -0-