Հայաստանը չի հետևի Ռուսաստանի` ինտերնետ–ռեսուրսների «սև ցուցակ» ստեղծելու օրինակին
03.05.2013,
13:37
Հայաստանը չի հետևի Ռուսաստանի` ինտերնետ–ռեսուրսների «սև ցուցակ» ստեղծելու օրինակին, Մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված ասուլիսի ընթացքում ուրբաթ հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը չի հետևի Ռուսաստանի` ինտերնետ–ռեսուրսների «սև ցուցակ» ստեղծելու օրինակին, Մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված ասուլիսի ընթացքում ուրբաթ հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
ՌԴ–ում Պետդուման օրինագիծ է ընդունել, որի համաձայն` տարածման արգելանք ունեցող տեղեկություն պարունակող կայքերի, այսպես կոչված, «սև ցուցակ» է ստեղծվել։
«Հայաստանն այսօր հետևում է զարգացման այնպիսի տրամաբանության, որում չի տեղավորվում նման քայլի հավանականությունը։ Նման որոշումը չի ընդունվի մեր գործընկերների կողմից, խոսքը, նախևառաջ, Եվրամիության մասին է»,– ասաց Նավասարդյանը։
Նավասարդյանը միաժամանակ չբացառեց հավանականությունը, որ իրավիճակը կարող է փոխվել Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության փոփոխության դեպքում։
Խոսելով ԶԼՄ–ների կարգավորման մասին` փորձագետն ընդգծեց, որ լրատվամիջոցներն իրենք պետք է իրենց համար էթիկական և բարոյական նորմեր սահմանեն` միաժամանակ չանցնելով ինքնագրաքննության։
2012 թվականի դեկտեմբերի 3-14–ը Դուբայում անցկացվող էլեկտրակապի միջազգային միության փակ համաժողովում մի շարք երկրներ ակտիվ լոբբինգի են ենթարկել Համացանցի վերահսկողության խստացումը, սակայն գլոբալ առումով այդ նախաձեռնությունը ձախողվել է։
Համաժողովը գումարվել է ԷՄՄ կանոնակարգում փոփոխությունների քննարկման համար։ Փաստաթուղթը չի թարմացվել 1988 թվականից, և մի շարք երկրներ ցանկանում էին ամրագրել դրույթներ, որոնք վերաբերում են համացանցին։ Դա ասելով` հասկացվում էին ինչպես հիմնական տերմինների հստակեցում, այնպես էլ Միությունը և դրա կազմում ընդգրկված պետություններին Ցանցի վերահսկողության լայն լիազորություններով օժտելը։ Համաժողովին մասնակցում էին մոտ 150 պետություններ ԷՄՄ 192 անդամ–երկրներից։
«89 երկրներ եզրափակիչ կանոնադրություն ստորագրեցին ԷՄՄ–ի հետ, դրանց թվում են` Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, արաբական պետություններ, բայց 55 երկրներ` ԱՄՆ–ն, ողջ Եվրոպան, ընդհանուր առմամբ, զարգացած ժողովրդավարական համակարգով երկրներն այն չընդունեցին։ Ուրախալի է, որ Հայաստանը հայտնվել է կանոնադրության պայմանները չընդունած երկրների ցուցակում»,– ավելացրեց նա։
Խոսքը կանոնակարգի 3.8 կետի մասին է, որը նախատեսում է պետությունների անկախության մեծացում իրենց տարածքներում ինտերնետի կառավարման բնագավառում։
Փորձագետների կարծիքով` այդ փաստաթղթի ընդունումը կնշանակի, որ իրավապահ մարմինները կստանան ինքնուրույն որոշելու իրավունք, թե որն է սպամը և ինչն է սպառնալիք հանդիսանում ցանցի անվտանգության համար, նրանք ինքնուրույն կկարողանան վերահսկել ինտերնետ–կոնտենտը, գաղտնալսում կազմակերպել և կարդալ նամակներ։ -0-