Հայալեզու Վիկիպեդիան զբաղեցնում է 75–րդ տեղը հոդվածների թվով
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վիկիպեդիայի hy.wikipedia.org հայալեզու բաժինը հոդվածների թվով զբաղեցնում է 75–րդ տեղը աշխարհի 263 լեզուներով բաժինների շարքում, հայտնեց Վիկիպեդիայի հայալեզու տարբերակի տնօրեն Վաչագան Ղռաթյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
«Այսօր Վիկիպեդիայի հայալեզու կայքերի թիվը կազմում է ավելի քան 30 հազար։ Հարկ է նշել, որ վերջին տարում էլեկտրոնային հանրագիտարանի հայալեզու հոդվածների թիվը կրկնապատկվել է»,– ասաց Ղռաթյանը։
Նրա խոսքով, Վիկիպեդիայի` հոդվածների թվով բաժինների առաջին տասնյակում են անգլիական, գերմանական, արաբական, չինական, լեհական, հոլանդական և ռուսական տարբերակները։
Նա միաժամանակ ընդգծեց, որ Ինտերնետի հայալեզու լսարանն այսօր բավականին պասիվ է խմբագրում Վիկիպեդիայի հոդվածները։
«Հայկական հոդվածները խմբագրողների թիվը ընդամենը 200 է, որոնցից ակտիվ են քսանը»,– տեղեկացրեց նա։
Հայաստանում Վիկիմեդիայի զարգացման համակարգող Սուսաննա Մկրտչյանն իր հերթին կոչ արեց հայկական Ինտերնետ–հանրությանն ավելի ակտիվ մասնակցել նոր հոդվածների ստեղծմանը և արդեն գոյություն ունեցողների խմբագրմանը։
Նա նաև ընդգծեց հայկական բուհերում վիկինախագծերի տարածման անհրաժեշտությունը։
«Օրինակ, Իսպանիայում Վիկիպեդիայի ամբողջ իսպանալեզու կոնտենտը որոշել են թարգմանել հայերեն` ուսանողների օգնությամբ։ Պաշտոնապես Իսպանիայի բոլոր բուհերում ուսանողներն առաջադրանք են ստացել թարգմանել այս կամ այն հոդվածը, բացի այդ, նրանք ստեղծել են նորերը։ Մենք կարող ենք վերցնել այդ օրինակը և ներդնել մեր բուհերում»,– ավելացրեց Մկրտչյանը։ -0-