Հանրամատչելի կայք ստեղծելու թեմայով առաջին հանդիպում-քննարկումը կանցկացվի Երևանում,
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հանրամատչելի կայք ստեղծելու գաղտնիքները» հանդիպում-քննարկումը նոյեմբերի 1-ին առաջին անգամ կանցկացվի Երևանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հանրային լրագրության ակումբից:
Հանդիպումն անցկացնելու են User experience UX, User Interface UI դիզայներներ, խորհրդատուներ Վադզ (Vadz) Ղազարյանը, Իշխան Ադամյանն ու Գոռ Վարդանյանը, որոնք իրենց փորձը կներկայացնեն հանդիպման մասնակիցներին, կվերլուծեն հայկական եւ միջազգային լրատվական կայքերի դիզայնը, կքննարկեն մասնակիցների հետ դիզայնի և վեբի ժամանակակից միտումները:
«Հանդիպման նպատակն է նպաստել հայկական լրատվական կայքերի դիզայնի բարելավմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպում-քննարկմանը կներկայացվի նաև ՀԼԱ հայտարարած «Զրուցեք ընթերցողի հետ ընկալելի դիզայնի միջոցով» մրցույթը, որի հաղթողը կստանա 1500 ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակ:
Միջոցառումը կազմակերպվում է ՀԼԱ` «Հեքս/Հեքըրս» («Hacks/Hackers»), այսինքն «Ծրագրավորողներ եւ չ’ծրագրավորողներ» հանդիպումների շարքի շրջանակներում,
Հանրային լրագրության ակումբը Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է եւ հանդիսանում է ԱՄՆ-ում գործող Hacks/Hackers կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը: --0--