USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Համաշխարհային տրոյանների կեսը գրվել է SMS–խարդախություններ իրականացնող ռուսական խմբավորման կողմից

06.08.2013, 14:33
Lookout կալիֆոռնիական ընկերությունը, որը զբաղվում է բջջային սարքերի հակավիրուսներով, բացահայտել է SMS–խարդախություններով զբաղվող ռուսական տասը կազմակերպություններից բաղկացած խումբ, որը թալանում էր Android պլատֆորմով աշխատող սմարթֆոնների տերերին։
Համաշխարհային տրոյանների կեսը գրվել է SMS–խարդախություններ իրականացնող ռուսական խմբավորման կողմից
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Lookout կալիֆոռնիական ընկերությունը, որը զբաղվում է բջջային սարքերի հակավիրուսներով, բացահայտել է SMS–խարդախություններով զբաղվող ռուսական տասը կազմակերպություններից բաղկացած խումբ, որը թալանում էր Android պլատֆորմով աշխատող սմարթֆոնների տերերին։

Lookout–ի տվյալներով, SMS-խարդախության` Ռուսաստանում գրված վնասակար հավելվածները կազմում են աշխարհում 2013 թվականի առաջին կեսին հայտնաբերված վնասակար ԾԱ–ի ավելի քան 50 տոկոսը, հաղորդում է cnews.ru–ն։

Ռուսական կազմակերպված խումբը, որը Lookout–ում անվանել են Malware Headquarters, վեբ–կայքերի ստեղծող է, որոնք թույլ են տալիս միանալ կազմակերպված բիզնեսին յուրաքանչյուր ցանկացողի։

Գրանցումից հետո հարթակի մասնակիցը ստանում է գործիքների հավաքածու, որոնք թույլ են տալիս տարածել վնասակար ծրագրային ապահովումը Android-սմարթֆոնների համար իբր տարածված ներդիրների, նկարների, պոռնոգրաֆիայի և անվճար երաժշտության հղումներով։

Այցելելով կեղծ կայք` սմարթֆոնի տերը կարծում է, թե իսկական ներդիր է տեղադրում, իսկ իրականում այդ ներդիրն այն չէ, ինչ նշված է բնութագրում։ Կեղծ կայքում կարելի է հայտնվել ինչպես որոնողականի հղումով, այնպես էլ Թվիթերի միջոցով։ Հղումների տարածման հիմնական միջոցը հենց այդ միկրոբլոգային ծառայությունն է։

Սմարթֆոնում տեղադրումից հետո ներդիրը կարճ հաղորդագրություն է ուղարկում վճարովի համարների վրա առանց օգտագործողի իրազեկման։ Malware Headquarters–ը ստանում է այս միջոցները և կիսում դրան իր հեռացված աշխատակիցների հետ։ Lookout–ի հաշվարկով, Malware Headquarters–ում աշխատում են հազարավոր մարդիկ, ովքեր ամսական «վաստակում են» 700-12 հազար դոլար։ -0-