Համակարգչային խաղերը բարձրացնում են ինտելեկտը, վստահ են ամերիկացի գիտնականները
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Համակարգչային խաղերը բարձրացնում են ինտելեկտը։ Դրանց սիրահարները լավագույն ռեակցիան ունեն և առավել արագ են լուծում բարդ խնդիրները։ Ինչպես գրում է tasstelecom.ru–ն` հղում անելով Time հանդեսին, նման եզրակացության են եկել Դարեմ քաղաքի (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) Դյուկի համալսարանի հետազոտողները։
Գիտնականները փորձ են անցկացրել ուսանողների խմբի հետ, որտեղ ընդգրկված էին համակարգչային խաղերի երկրպագուները և դրանց նկատմամբ անտարբեր անձինք։ «Գեյմերների մոտ ուղեղի վիզուալ կենտրոնը տեղեկատվությունը զգալիորեն արագ է մշակում,– նշել է հանդեսը։ –Խաղերը խթանում են օրգանիզմի ռեֆլեկսային ֆունկցիայի զարգացումը և տեսողական կոորդինացիան»։
Գիտնականներն ավելի նեղացրել են հետազոտության միջակայքը։ Դա թույլ է տվել առավել հստակ արդյունքներ ստանալ։
Հիմնական փորձը դարձել է նկատելու թեստը։ Ուսանողներին հատուկ գրատախտակի վրա թարթող տառեր են ցուցադրել։ Դրանցից յուրաքանչյուրը ցուցադրվել է ընդամենը մեկ տասնյակ վայրկյան։ Այնուհետև, մասնակիցները պետք է որքան հնարավոր է արագ պատասխանեին, թե որ կարգով են տառերը տեղաբաշխված եղել։
Գեյմերների ցուցադրած արդյունքները միանշանակ լավագույն են եղել։ Նրանք տեղեկատվության զգալիորեն ավելի շատ ծավալ են հիշել։
Միաժամանակ, ինչպես ընդգծում է «Թայմը», փորձի մասնակիցների երկու կատեգորիաները միանման շուտ են մոռացել, թե ինչ թեստ է նրանց առաջարկվել թեստավորման ժամանակ։ Նրանք կենտրոնանում էին թեստի վրա միայն անմիջապես փորձի անցկացման ժամանակահատվածում։ –0–