USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Համացանցում նոր վարակ է ակտիվացել. փորձագետները կոչ են անում ավելի զգուշ լինել

16.04.2015, 11:34
Համացանցում նոր վիրուս է ակտիվացել, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Համացանցում նոր վարակ է ակտիվացել. փորձագետները կոչ են անում ավելի զգուշ լինել
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. Համացանցում նոր վիրուս է ակտիվացել, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Զգուշացեք անծանոթ նամակներից։ Նոր մի լավ ծանոթի համակարգիչը վիրուս էր ընկել։ Հիմա պարզվում է, որ համաճարակ է սկսվել», – գրել է Մարտիրոսյանը։

Փորձագետը նաև նշում է, որ  սա կրիպտովիրուս է, որը ծածկագրում է բոլոր անհրաժեշտ ֆայլերը, ինչից հետո օգտատերը էլ չի կարողանում դրանք բացել։

«Հետո կապ կհաստատեն ձեզ հետ, լավագույն դեպքում կառաջարկեն գումարի դիմաց ապակոդավորել ֆայլերը և ձեզ վերադարձնել։ Իսկ կարող է նաև մոռանան ձեր մասին։ Այնպես որ անծանոթ ֆայլեր մի բացեք», – տեղեկացրել է փորձագետը։

Մարտիրոսյանն ավելացրել է, որ խոսքը zip և rar  ֆայլերի մասին է։–0–