USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Համացանցում ծնողական վերահսկողության մասին օրենքը հավանաբար կընդունվի աշնանը

02.09.2013, 16:19
Համացանցում ծնողական վերահսկողության մասին օրենք կարող է ընդունվել աշնանը, երկուշաբթի լրագրողներին է հայտնել սենատոր Ռուսլան Գատարովը, գրում է  digit.ru–ն։
Համացանցում ծնողական վերահսկողության մասին օրենքը հավանաբար կընդունվի աշնանը
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Համացանցում ծնողական վերահսկողության մասին օրենք կարող է ընդունվել աշնանը, երկուշաբթի լրագրողներին է հայտնել սենատոր Ռուսլան Գատարովը, գրում է  digit.ru–ն։

«Այդ օրինագիծը կուղղվի Պետդումայի աշնանային նստաշրջան, և հույս ունեմ, որ աշնանը կընդունվի»,– ասել է սենատորը։

Ավելի վաղ Գատարովը հայտնել է օրինագծի մշակման մասին, որում առաջարկվում է պարտավորեցնել կապի ռուսական օպերատորներին ինտերնետ հասանելիության տրամադրման պայմանագրի ստորագրման ժամանակ գրավոր իրազեկել բոլոր բաժանորդներին ծնողական վերահսկողության համակարգերի հասանելիության մասին։

Բացի այդ, Գատարովն առաջարկել է անել դա հիմա, քանի որ օրենքի մշակումն ու ընդունումը երկար ժամանակ կպահանջի։ Նախորդ շաբաթ «մեծ եռյակի բջջային օպերատորները` ՄՏՍ–ը, «Վիմպելկոմը» («Բիլայն») и «Մեգաֆոնը», համաձայնել են տեղեկացնել բոլոր բաժանորդներին երեխաների ինտերնետ հասանելիության դեպքում ծնողական վերահսկողության գործառույթի մասին դեռ մինչև համապատասխան օրենքի ընդունումը։

Օպերատորների ներկայացուցիչները հայտարարել են, որ կաշխատեն բաժանորդների իրազեկման ընթացակարգի և օպերատորների ու օրենսդիր իշխանության ներկայացուցիչների բազմակողմանի համաձայնագրի ուղղությամբ։ Բացի այդ, օպերատորներն առաջարկել են տեղեկացնել ծրագրային ապահովման և ինտերնետ հասանելիության սարքերի (սմարթֆոն, պլանշետ, նոութբուք և այլն) վաճառողներին ծնողական վերահսկողության մասին։ -0-