USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Համացանցը պետք է լինի ազատ, սակայն ղեկավարվի որոշակի կանոններով. Մեդվեդև

11.07.2012, 16:18
«Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ, ՌԴ վարչապետ Դմիրտրի Մեդվեդևը կարծում է, որ համացանցը պետք է լինի ազատ, սակայն ղեկավարվի որոշակի կանոններով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Համացանցը պետք է լինի ազատ, սակայն ղեկավարվի որոշակի կանոններով. Մեդվեդև
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ, ՌԴ վարչապետ Դմիրտրի Մեդվեդևը կարծում է, որ համացանցը պետք է լինի ազատ, սակայն ղեկավարվի որոշակի կանոններով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հակաիրավական կոնտենտով ինտերնետ-ռեսուրսների, այսպես կոչված, «սև ցուցակների» ստեղծումը ենթադրող օրինագիծը Պետդումայում ներկայացվել է հունիսի սկզբին և առաջին ընթերցմամբ ընդունվել հուլիսի 6-ին։ Փաստաթուղթն առաջարկում է կազմել այն կայքերի, էջերի և ցանցային հասցեների ռեեստրը, որտեղ առկա է երեխաների համար վտանգավոր կոնտենտ պարունակող տեղեկություն, առաջին հերթին, դա մանկական պոռնոն է, ինքնասպանությունների և թմրանյութերի օգտագործման «ցուցումները»։ Օրինագիծը գրաքննությունից խուսափող ինտերնետային հասարակության կտրուկ արձագանքին է արժանացել։

«Ընդհանուր սկզբունքն այն է, որ ցանցը պետք է ազատ լինի։ Երկրորդ՝ ցանցը պետք է առաջնորդվի այնպիսի կանոններով, որոնք մարդկությունը դեռ պետք է մշակի ապագայում»,- ասել է Մեդվեդևը՝ իշխող կուսակցության ղեկավարության հետ հանդիպմանը ներկայացնելով իր դիրքորոշումն այս օրինագծի վերաբերյալ։

Նա նշել է, որ մի կողմից չի կարելի կարգավորել ամեն ինչ, բայց մյուս կողմից չի կարելի ամեն ինչ թողնել օրինական դաշտից դուրս։

«Երրորդ՝ պետք է պահպանվեն մարդկանց տարրական իրավունքները և ազատությունները, ներառյալ տեղեկատվության իրավունքը մի կողմից, և մյուս կողմից՝ վտանգավոր կոնտենտից պահպանվելու իրավունքը»,- ասել է Մեդվեդևը։

Եվս մեկ սկզբունք, որի վրա, ըստ նրա, պետք է հենվի ինկտերնետը, ցանցում հեղինակային իրավունքի նորմերն են։ Նա միաժամանակ ընդգծել է, որ դրանք պետք է գործեն ոչ այնպես, ինչպես սովորական կյանքում, այլ հատուկ կանոններին համապատասխան։

«Այդ կանոնները ես ուղարկել եմ «քսանյակին»»,- հիշեցրել է նա։

Նա կոչ է արել կուսակիցներին զարգացնել համապատասխան առաջարկությունները միջազգային մակարդակով։

«Եվ վերջապես, վերջինը՝ ցանկացած տեսակի խախտումներ, որոնք գոյություն ունեն ցանցում, ցանկացած տեսակի վտանգավոր երևույթներ, որոնք իսկապես կան, դրանք պետք է մաքրվեն միայն ողջ աշխարհում գոյություն ունեցող և փորձարկված ընթացակարգերով։ Օրենքի նոր տարբերակը... Այն ենթադրում է, որ այստեղ զգալի դեր պետք է խաղան դատական ատյանները... Այդ դեպքում մենք կարող ենք ստանալ բոլորովին նորմալ և քաղաքակիրթ օրինական հարթակ ցանցային գործընթացների կարգավորման համար»,- եզրափակել է նա։ -0-