USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի գյուղնախարարությունը նորացրել է իր կայքը

12.06.2014, 16:22
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հինգշաբթի հայտարարել է minagro.am պաշտոնական թարմացված կայքի գործարկման մասին։
Հայաստանի գյուղնախարարությունը նորացրել է իր կայքը

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հինգշաբթի հայտարարել է minagro.am պաշտոնական թարմացված կայքի գործարկման մասին։

«Վերջապես հասանելի է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքը։ Մենք երկար ժամանակ ենք աշխատել դրա ստեղծման ուղղությամբ և արդեն պատրաստ ենք հանձնել ձեր դատին»,– հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Կայքի արդիականացման աշխատանքները շարունակվում են ագրոլորտում տեղեկության առավելագույն հասանելիության ապահովման համար։

Ավելի վաղ գյուղատնտեսության փոխնարար Արմեն Հարությունյանը հայտնել էր, որ կայքի նորացմանն էապես օժանդակել է Զարգացման շվեյցարական գործակալությունը։

Թարմացված ռեսուրսում, մասնավորապես, ընդլայնվել է տվյալների բազան, տեղեկությունն օպերատիվ կերպով կթարմացվի, կայքում կարելի կլինի ծանոթանալ նախարարության ձևավորման և կայացման պատմությանը, այդ թվում` բոլոր նախարարների կենսագրություններին։

Հատուկ բաժնում ներկայացված են նախարարության պաշտոնական մարմնի` «Ագրոլրատու» թերթի նյութերը։ -0-