USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ԶԼՄ. «Ամերիկացի բժիշկները գրիպի դեմ կպայքարեն Wikipedia–ի օգնությամբ»

05.11.2014, 15:56
Wikipedia–ից օգտվողների հարցումները փորձագետներին օգնում են սահմանել գրիպի վիրուսի տարածման տարածքները։ Այս հետևությանն են եկել ամերիկացի հետազոտողները, ովքեր հետևել են էլեկտրոնային հանրագիտարանի` գրիպի թեմայով էջերի տրաֆիկին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով The Washington Post–ին։
ԶԼՄ. «Ամերիկացի բժիշկները գրիպի դեմ կպայքարեն Wikipedia–ի օգնությամբ»
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Wikipedia–ից օգտվողների հարցումները փորձագետներին օգնում են սահմանել գրիպի վիրուսի տարածման տարածքները։ Այս հետևությանն են եկել ամերիկացի հետազոտողները, ովքեր հետևել են էլեկտրոնային հանրագիտարանի` գրիպի թեմայով էջերի տրաֆիկին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով The Washington Post–ին։

ԱՄՆ–ի հիվանդությունների և կանխարգելման կենտրոնը (The Center for Disease Control and Protection – CDC) չի կարողանում լուծել գրիպի տարածման միտումներին հետևելու խնդիրը, քանի որ աշխատողները գրիպի սեզոնայնության պատկերը կազմում են` ելնելով բժիշկների հաշվետվություններից։ Այդպիսով, տվյալները երկու շաբաթով հետ են մնում գրիպի իրական բռնկումներից, նշում է պարբերականը։

CDC–ը մեկ տարի առաջ գրիպի տարածքային տարածման որոշման ավելի արդյունավետ մոդել մշակելու մրցույթ է անցկացրել սոցիալական ցանցերի և ինտերնետ–հարցումների օգտագործմամբ։ Առաջադրված խնդիրը լուծելու համար Լոս Ալմոսի ազգային լաբորատորիայի հետազոտող Քայլ Հիքմանն առաջարկել է ալգորիթմ կիրառել, որը կհամադրի համապատասխան ժամանակահատվածում Wikipedia–ին և CDC–ին արված հարցումներն ու տվյալների ուսումնասիրության ժամանակ ստացված տվյալները։

Այդ տվյալների միավորումից հետո հետազոտողները ստեղծել են մոդել, որը թույլ կտա կանխատեսել գրիպի սեզոնային բռնկումները 2013-2014 թվականների ձմռանը։

Ավելի վաղ նման հետազոտություններ էր կատարել Google ընկերությունը` ելնելով որոնողական համակարգի հարցումներից։ Սակայն արդյունքները պակաս ճշգրիտ էին, քան վերջին մոտեցման դեպքում։ Այնուհանդերձ պետք է նշել, որ դրանք առավել ճշգրիտ են ստացվում  Wikipedia–ի հարցումների կիրառման դեպքում։ -0-