Գործարկվել է լրագրողների համար նախատեսված «Մեդիա հարևանություն» ԵՄ նախագծի կայքը
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական հարևանության ԶԼՄ–ների համար լրագրողներ պատրաստող «Մեդիա հարևանություն» նախագիծը, որը ֆինանսավորվում է ԵՄ տարածաշրջանային հաղորդակցական ծրագրի շրջանակներում, այժմ իր կայքն ունի։ Ինչպես գրում է tasstelecom.ru–ն, այս մասին տեղեկացրել է ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոնը։
ԵՄ հարևան երկրների լրագրողների համար նախատեսված կայքն ամբողջական տեղեկատվություն է տրամադրում նախագծի և ուսուցման հնարավորությունների մասին, որոնք նա առաջարկում է լրագրողներին։ Կայքում տեղադրվում են նաև լրագրողների աշխատանքները, այդ թվում նաև նախագծի ունկնդիրների և ղեկավարների կողմից պատրաստված հոդվածները, ռադիոհաղորդագրություններն ու հեռուստահաղորդագրությունները։
Կայքում տեղադրված են նախագծի շրջանակներում կազմակերպվող առաջիկա ուսումնական դասընթացների օրացույցը, ինչպես նաև Twitter և Facebook սոցցանցերի ինտեգրված խողովակները։
«Մեդիա հարևանությունը» հեռարձակող, տպագիր և ցանցային ԶԼՄ–ների լրագրողների, խմբագիրների և մենեջերների համար նախատեսված եռամյա ուսուցողական ծրագիր է, որը ֆինանսավորում է ԵՄ–ն, այն իրագործում է կոնսորցիումը` BBC Media Action–ի ղեկավարությամբ։
Ծրագիրը երկու հիմնական նպատակ ունի` բարձրացնել լրագրողների մասնագիտական որակավորումը, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ԶԼՄ–ների անկախությունը, բարելավել Մերձավոր Արևելքում, Արևելյան Եվրոպայում և Կովկասում ԵՄ սոցիալական, տնտեսական և քաղաքական ծրագրերի լուսաբանումը։
«Մեդիա հարևանությունը» ԵՄ տարածաշրջանային հաղորդակցական ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող երեք նախագծերից մեկն է։–0–