Google–ը, Microsoft–ը և Facebook–ը համացանցի հնարավոր մահվան կանխատեսում են արել
10.10.2014,
14:49
ԱՄՆ–ի Ազգային անվտանգության գործակալության գործունեությունը հանգեցնում է նրան, որ «ինտերնետը կկոտրվի», կարծում է Google–ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը, հայտնում է Cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի Ազգային անվտանգության գործակալության գործունեությունը հանգեցնում է նրան, որ «ինտերնետը կկոտրվի», կարծում է Google–ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը, հայտնում է Cnews.ru–ն։
Ամերիկյան հսկողությունից խուսափելու համար մյուս երկրները սկսում են սեփական տեղեկատվական ցանցեր կառուցել և ցանկանում են տվյալները պահել սեփական տարածքի սեփական սերվերների վրա, ոչ թե ԱՄՆ–ում։
Այդ հայտարարությունն Էրիկ Շմիդտն արել է ԱԱԾ քննադատ սենատոր Ռոն Ուայդենի (Ron Wyden)` Պալո Ալտոյում կազմակերպած համաժողովում։
Միջոցառման մասին պատմող Daily Mail պարբերականը գրում է, որ Google–ի, Microsoft–ի, Facebook–ի, Dropbox–ի և ամերիկյան այլ տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները համաձայն են Էրիկ Շմիդտի ասածին։ Նրանց խոսքով, ԱՄՆ ՏՏ ոլորտը վնասներ է կրում, քանի որ օտարերկրացի հաճախորդները հրաժարվում են դրանց ծառայություններից` զգուշանալով, որ իրենց տվյալներն անարգել վերբեռնվում են և վերլուծվում ամերիկյան հատուկ ծառայություններում։
Ինտերնետի «բալկանացումը» (բաժանումն ազգային հատվածների) հակասում է տեղեկության ազատ փոխանակման գաղափարին, հայտնել են խոշորագույն ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները համաժողովում։ Ինտերնետի աշխատանքին հատուկ ծառայությունների միջամտության ամենաակնհայտ արդյունքն այն է, որ վերջին հաշվով ինտերնետը կքայքայվի, ասել է Էրիկ Շմիդտը։
Հետաքրքիր է հիշել, որ ինտերնետի բաժանումն ազգային հատվածների դեռ 2013 թվականի դեկտեմբերին կանխատեսել էր «Կասպերսկու լաբորատորիան»։
Այն ժամանակ «Կասպերսկու լաբորատորիայի» հակավիրուսային գլխավոր մասնագետ Ալեքսանդր Գոստևը «Kaspersky Security Bulletin 2013։ Կանխատեսումներ» նախատոնական զեկույցում խոստացել էր, որ ինտերնետ–տարածքը մասերի կբաժանվի։
Այնուամենայնիվ, Գոստևը որպես իր վարկածի պատկերազարդում բերում էր այլ օրինակներ։ Այսպես` Գերմանիան մտադրություն է հայտնել ամբողջությամբ փակել բոլոր հաղորդակցումներն իր գերատեսչությունների միջև երկրի ներսում, իսկ Բրազիլիան նոր ծրագրեր ունի այլընտրանքային ինտերնետ–ուղի անցկացնելու վերաբերյալ` Ֆլորիդայով անցնող ուղին չօգտագործելու համար։
Նմանատիպ միտումների զարգացման դեպքում մարդկությունը կարող է մնալ առանց ընդհանուր ինտերնետի, բայց տասնյակ ազգային ցանցերով, ասում էր Գոստևը։ Օրենսդրական արգելքներից պետություններն անխուսափելիորեն կանցնեն տեխնիկական սահմանափակումների և երկրի ներսում տվյալների արտասահմանյան հասանելիության սահմանափակման հավանական փորձերի։ -0-