USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Google Maps-ի մասշտաբային թարմացում է ծանուցվել

06.11.2014, 13:54
Առաջիկա օրերին Google-ը պետք է Google Maps-ի տարբերակ թողարկի՝ Material Design ոճի թարմացված դիզայնով, որն ակտիվորեն օգտագործվում է Android 5.0-ում: Կթարմացվի ոչ միայն Android-ի համար նախատեսված տարբերակը, այլ նաև iOS-ի համար նախատեսված Google Maps-ը:

Google Maps-ի մասշտաբային թարմացում է ծանուցվել

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկա օրերին Google-ը պետք է Google Maps-ի տարբերակ թողարկի՝ Material Design ոճի թարմացված դիզայնով, որն ակտիվորեն օգտագործվում է Android 5.0-ում: Կթարմացվի ոչ միայն Android-ի համար նախատեսված տարբերակը, այլ նաև iOS-ի համար նախատեսված Google Maps-ը:

Material Design տարրերով արտաքին տեսքի թարմացման հետ միասին iOS-ի համար նախատեսված Google Maps-ի նոր տարբերակը կհամալրվի նաև որոշ հետաքրքիր գործառույթներով: Օրինակ՝ երթուղի ձևավորելիս Google Maps-ը թույլ կտա իմանալ Uber տաքսու մոտենալու ժամանակը, ինչպես նաև երթուղու մոտավոր արժեքը, հաղորդում է planetiphone.ru-ն:

Բացի այդ, ԱՄՆ-ի քաղաքացիներին հասանելի կլինի OpenTable գործառույթը, որը թույլ կտա սեղաններ ամրագրել ռեստորաններում և այլ նմանատիպ հաստատություններում:--0--