Google+ սոցիալական ցանցի այցելուների թիվը գերազանցել է 90 միլիոնը
20.01.2012,
12:33
Google+ սոցիալական ցանցի այցելուների թիվը գերազանցել է 90 միլիոնը, ընկերության ֆինանսական արդյունքների հրապարակման ժամանակ տեղեկացրել է Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/.Google+ սոցիալական ցանցի այցելուների թիվը գերազանցել է 90 միլիոնը, ընկերության ֆինանսական արդյունքների հրապարակման ժամանակ տեղեկացրել է Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Google+ սոցիալական ցանցը գործարկվել է 2011 թ.-ի հունիսի վերջին՝ որպես այլընտրանք աշխարհի խոշորագույն ցանցին՝ Facebook-ին, որի այցելուների թիվն այժմ գերազանցում է 800 միլիոնը: Սկզբից կայքում հնարավոր էր գրանցվել միայն հրավերով, սակայն 2011 թ.-ի սեպտեմբերի 20-ից այն հասանելի դարձավ բոլոր ցանկացողների համար:
2011 թ.-ի հոկտեմբերից, երբ Google+-ը վերջին անգամ պաշտոնապես տեղեկացրել էր իր այցելուների քանակի մասին, այդ ցուցանիշն աճել է գրեթե կրկնակի անգամ:
Կես տարվա ընթացքում Google+-ը ներկայացրել է ավելի քան 200 նոր ֆունկցիա, որոնք ուղղված են սոցիալական ցանցը հանրաճանաչ դարձնելուն, նշել է Փեյջը:
Անկախ վերլուծաբան Փոլ Ալլենի գնահատականի համաձայն՝ 2012 թ.-ի վերջին Google+ ցանցի այցելուների թիվը կարող է հասնել 400 միլիոնի:-0-