USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Անձնական տվյալները Google-ից հեռացնելու հայցադիմումների թիվը հասել է 70 000-ի

04.07.2014, 17:48
Ավելի քան 70 000 մարդ Google կորպորացիայից պահանջել է հեռացնել հղումները, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ նրանց անձնական տվյալների մասին նյութերին, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով France-Press գործակալությանը:
Անձնական տվյալները Google-ից հեռացնելու հայցադիմումների թիվը հասել է 70 000-ի

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ավելի քան 70 000 մարդ Google կորպորացիայից պահանջել է հեռացնել հղումները, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ նրանց անձնական տվյալների մասին նյութերին, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով France-Press գործակալությանը: Ընկերությունն արդեն տեղեկացրել է մի շարք խոշորագույն եվրոպական ԶԼՄ-ների, որ որոնման համակարգից հեռացվել են այն նյութերի հղումները, որոնց դեպքում ստացվել են հարցումները, հաղորդում է «Վեդոմոստին»:

2014թ.-ի մայիսի 13-ին Եվրոպական դատարանը վճռել է, որ մասնավոր անձինք իրավունք ունեն որոնման համակարգերի սեփականատեր ընկերություններից պահանջել որոնման արդյունքներից հեռացնել այն նորությունների, դատավճիռների և համացանցում տեղադրված ցանկացած այլ փաստաթղթի հղումները, որտեղ հիշատակվում են նրանց անունները: Խոսքը վերաբերում է հնացած և այլևս չհամապատասխանող տեղեկատվության և քաղաքացիների իրավունքին: Google-ի գործարկված հատուկ ծառայության աշխատանքի առաջին չորս օրվա ընթացքում ԵՄ-ի բնակիչներից 41 000–ը անձնական տվյալները հեռացնելու դիմում է ներկայացրել, գրել է Financial Times-ը՝ հղում անելով ընկերությանը մոտ գտնվող աղբյուրներին:

Հանրային պալատը խորհուրդ է տվել Պետդումային աջակցել ԵՄ-ի որոշմանն ու մշակել օրենսդրական նախաձեռնությունների ներդրման առաջարկներ, որոնք ուղղված են ռուս օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության ապահովմանը: Նման պրակտիկան կարող է արմատապես փոխել համացանցի էությունը, կարծում է Ինֆորմացիոն ժողովրդավարության հիմնադրամի նախագահ Իլիա Մասուխը: «Ե՛վ մասնավոր անձինք, և՛ ընկերությունները խնդրելու են ինտերնետային ծառայություններին հեռացնել այս կամ այն տեղեկատվությունը, սակայն որոնման համակարգերի էությունը հենց բազմակողմ տեղեկատվություն որոնելու հնարավորությունն է»,– կարծում է նա: Իսկ եթե ինչ-որ մեկը սկսի տվյալներ հեռացնել, ապա դա կնմանվի գրաքննության, ավելացրել է Մասուխը:-0-