USD
381.15
EUR
445.37
RUB
4.8406
GEL
141.43
2026 թ. հունվարի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Google-ի գերակայությունը հաստատվեց. Gemini 3-ը թեստերի արդյունքում ջախջախեց մրցակիցներին

28.11.2025, 15:37
Google-ը ներկայացրել է Gemini 3 լեզվական մոդելը, որը բազմաթիվ թեստերի արդյունքներով զգալիորեն առաջ է անցել մրցակիցներից, այդ թվում՝ ChatGPT-ի հիմքում ընկած համակարգերից
Google-ի գերակայությունը հաստատվեց. Gemini 3-ը թեստերի արդյունքում ջախջախեց մրցակիցներին

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Google-ը ներկայացրել է Gemini 3 լեզվական մոդելը, որը բազմաթիվ թեստերի արդյունքներով զգալիորեն առաջ է անցել մրցակիցներից, այդ թվում՝ ChatGPT-ի հիմքում ընկած համակարգերից, հայտնում է 3dnews.ru-ն՝ հղում անելով Wall Street Journal-ին։

Մոդելը վստահորեն հաղթահարել է բարդ խնդիրներն ու հազվագյուտ լեզուները, այդ թվում՝ ցուցադրելով լավագույն արդյունքները գուջարաթիով գրելիս։

Ժամանակից շուտ հասանելիություն ստացած ընկերությունները, որոնց թվում է Box-ը, հայտնել են Gemini 3-ի երկնիշ գերակայության մասին այլ նեյրոցանցերի նկատմամբ։ Սա երկար ժամանակվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Google-ը շրջանցել է OpenAI-ին և Anthropic-ին։ Այժմ ChatGPT-ն ունի մոտ 800 մլն օգտատեր, իսկ Gemini-ն՝ 650 մլն, սակայն վերլուծաբանները կարծում են, որ նոր տարբերակը կարող է դառնալ նախընտրելի գործիք լայն շրջանակի խնդիրների համար։ Դրա հիման վրա Google-ը ստեղծում է Nano Banana պատկերների գեներատորը։

Gemini 3-ը մշակվել է որպես ունիվերսալ մոդել տեքստի, պատկերների, աուդիոյի, վիդեոյի և կոդի համար։ Հրապարակված թեստերում այն գերազանցել է մրցակիցների լուծումների մեծ մասին՝ զիջելով միայն Claude Sonnet 4.5-ին ծրագրավորման մեջ։ Google-ն առաջին անգամ նոր մոդելը ներդրել է որոնման համակարգում գործարկման առաջին իսկ օրվանից։