USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Գիտնականները բացահայտել են, թե ուղեղի որ հատվածում է գտնվում Facebook–ի կապվածության կենտրոնը

30.08.2013, 11:14
Գլխուղեղի հաճույքի կենտրոններից մեկի` հարակից միջուկի ակտիվությունը, թույլ է տալիս դատողություն անել այն մասին, թե որքան ինտենսիվ է մարդը հակված օգտվել Facebook–ից, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Frontiers in Human Neuroscience ամսագրում հրապարակած հոդվածին։
Գիտնականները բացահայտել են, թե ուղեղի որ հատվածում է գտնվում Facebook–ի կապվածության կենտրոնը
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գլխուղեղի հաճույքի կենտրոններից մեկի` հարակից միջուկի ակտիվությունը, թույլ է տալիս դատողություն անել այն մասին, թե որքան ինտենսիվ է մարդը հակված օգտվել Facebook–ից, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Frontiers in Human Neuroscience ամսագրում հրապարակած հոդվածին։

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ ձախ հարակից միջուկի «վարկանիշային շահույթի» մշակման բնույթը հարակից ձախ միջուկում թույլ է տալիս կանխագուշակել մարդկանց կողմից Facebook–ի օգտագործման ինտենսիվությունը։ Այդ արդյունքներն ընդլայնում են հարակից միջուկի ֆունկցիաների մարդկային ընկալումը և դրա ազդեցությունը մարդկային վարքագծի բարդ ձևերի վրա»,– պարզաբանել է հոդվածի առաջատար հեղինակ Դար Մեսհին (Dar Meshi)`  Բեռլինի ազատ համալսարանից (Գերմանիա)։

Մեսհիի և նրա գործընկերների հետազոտությանը մասնակցել է 31 կամավոր։ Նրանք լրացրել են հարցաթերթիկները` պատասխանելով, թե որքան ընկերներ ունեն Facebook–ում և որքան ժամանակ են անցկացնում այդ ցանցում։ Այնուհետև մասնակիցները մասնակցել են տեսահարցազրույցին, և գիտնականները նրանց հայտնել են` որքան մարդ է գնահատել այդ տեսագրությունը, ինչպես նաև` թե ինչպես են գնահատել այլ մասնակցի տեսագրությունը։ Բացի այդ, առաջադրանքներից մեկի ընթացքում կամավորները գումար էին շահում  թղթախաղի միջոցով։

Այդ փորձերի ժամանակ գիտնականները կամավորների գլխուղեղի ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա են անցկացրել։ Նրանք կենտրոնացել են ուղեղի կենտրոնում գտնվող հարակից միջուկի ակտիվության վրա, քանի որ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ այդ հատվածը պատասխանատու է համեղ կերակուրից, փող ստանալուց, սեքսից և «վարկանիշային շահույթից» ունեցած հաճույքի համար։

Արդյունքները ցույց են տվել, որ հաճույքի կենտրոնի ակտիվությունն ավելի բարձր է եղել, երբ մասնակիցներն իրենց մասին դրական արձագանքներ են ստացել, քան երբ հետևել են, թե ինչպես են այդպիսի արձագանքներ ստանում ուրիշները։ Այդ տարբերության բարձր աստիճանը համապատասխանում էր Facebook–ի ինտեսնտիվ օգտագործմանը։ Հակառակը, դրամական շահումին ի պատասխան հաճույքի կենտրոնի ակտիվացման ժամանակ սոցցանցի օգտագործման ինտենսիվությունը հնարավոր չէր լինում կանխագուշակել։

Սակայն գիտնականների արդյունքները, թույլ չեն տալիս պարզել` մարդկանց ավելի հաճախ Facebook–ից օգտվել են ստիպում դրական սոցիալական խթաննե՞րը, թե՞ սոցցանցերի նկատմամբ կայուն սովորությունը փոխում է սոցիալական «շոյանքների» նկատմամբ ուղեղի ռեակցիան։ -0-