Ղարաբաղում կայացել է Ստեփանակերտի խնդիրների մասին պատմող սոցիալական նախագծի շնորհանդեսը
30.09.2013,
18:37
Ղարաբաղի մայրաքաղաքում կայացել է Ստեփանակերտի խնդիրների մասին պատմող սոցիալական նախագծի («www.stepanakert.citybugs.am») շնորհանդեսը, հաղորդում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղի մայրաքաղաքում կայացել է Ստեփանակերտի խնդիրների մասին պատմող սոցիալական նախագծի («www.stepanakert.citybugs.am») շնորհանդեսը, հաղորդում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։
Շնորհանդեսի ընթացքում նախագծի հեղինակ հանդիսացող «X-TECH» ընկերության հիմնադիր և տնօրեն Արման Աթոյանը հայտնել է, որ կայքը հնարավորություն է ընձեռում Ստեփանակերտի բնակիչներին ներկայացնել խնդիրը, գրել դրա մասին և լուսանկար կամ տեսանյութ ներբեռնել։
«Խնդիրը հնարավոր կլինի նաև տարածել բջջային սարքերի միջոցով` լուսանկարելով կամ տեսագրելով սյուժեն և անմիջապես տեղադրելով կայքում»,– ասել է Աթոյանը։
Ընկերության տնօրենը տեղեկացրեց նաև, որ Ստեփանակերտի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որն իր վրա կվերցնի կայքի համակարգումը և, «խնդրի» բովանդակությանը ծանոթանալով, այն կուղարկի համապատասխան մարմիններին։
Ստեփանակերտի ՏՏ զարգացման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գրիգորյանն իր հերթին նշեց, որ կենտրոնի առաջնային խնդիրը կլինի մայրաքաղաքի բնակիչներին տվյալ ծրագրի հետ ծանոթացնելը` պետհաստատությունների հետ նրանց կապը դյուրացնելու նպատակով։
CityBugs նախագիծն արդեն գործում է Հայաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև Արմավիրում, Վանաձորում և Գյումրիում։ -0-