USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Ղարաբաղում 3G սերնդի շարժական ինտերնետ ծառայություն կմատուցվի

12.06.2013, 18:16
Առաջիկայում Ղարաբաղում 3G սերնդի շարժական ինտերնետ ծառայություն կմատուցվի, տեղեկացնում է «ԱՌԿԱ» գործակալությանը թղթակիցը Արցախից։
Ղարաբաղում 3G սերնդի շարժական ինտերնետ ծառայություն կմատուցվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Առաջիկայում Ղարաբաղում 3G սերնդի շարժական ինտերնետ ծառայություն կմատուցվի, տեղեկացնում է «ԱՌԿԱ» գործակալությանը թղթակիցը Արցախից։

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստում հաստատվել է շարժական ինտերնետի ծառայության սակագները։

Շարժական ինտերնետ ծառայության համար ապահովվում է մինչև 3072/3072 (ներբեռնում/վերբեռնում) կբիթ/վրկ արագություն:

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության մարքեթինգի տնօրեն Անահիտ Հակոբյանը հայտարարեց, որ առաջիկայում ներդրվող ծառայությունը թույլ կտա ծառայությունն ակտիվացրած բաժանորդներին օգտվել շարժական ինտերնետից։

«Շարժական ինտերնետը հասանելի կլինի կանխավճարային, հետվճարային բաժանորդների համար USB-մոդեմի միջոցով»,– ասաց Հակոբյանը։

Նա հայտնեց նաև, որ «USB-մոդեմը «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունից ձեռք բերելու դեպքում բաժանորդին տրամադրվում է 15 000 միավոր, որտեղ 1 միավորը հավասար է 1 դրամի»։ ($1 –ը` 410,83 դրամ) –0—