«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը օպտիկամանրաթելային ինտերնետ–կապի սակագները մինչև 36% նվազեցնում է
05.04.2013,
17:33
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը օպտիկամանրաթելային ինտերնետ–կապի սակագները մինչև 36% նվազեցնում է, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը օպտիկամանրաթելային ինտերնետ–կապի սակագները մինչև 36% նվազեցնում է, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
«Սկսած 2012 թվականի նոյեմբերի 8-ից, Ղարաբաղ Տելեկոմը իջեցրել է ինտերնետի սակագները մինչև 70%, ինչը արտացոլում է շուկայական պահանջարկի և բաժանորդային բազայի աճը, ինչպես նաև տնտեսության մասշտաբների և ծառայության արժեքի նվազեցումը»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Այդպիսով, ապրիլի 8–ից մինչև 512 Մբիթ/վրկ ներբեռնման և բեռնման արագությամբ ինտերնետը կարժենա ամսական 2,4 հազար դրամ, մինչև 1024 Մբիթ/վրկ արագությունը` 2,8 հազար դրամ, մինչև 2048 Մբիթ/վրկ ` 4,5 հազար դրամ, մինչև 3072 Մբիթ/վրկ ` 6,5 հազար դրամ, մինչև 5120 Մբիթ/վրկ ` 8,8 հազար դրամ, մինչև 6144 Մբիթ/վրկ ` 13,8 հազար դրամ։
Ղարաբաղ Տելեկոմից նշում են նաև, որ ընկերությունը բոլոր այն բաժանորդներին, ովքեր ինտերնետից օգտվում են DSL մոդեմի միջոցով և օպտիկամանրաթելային կապի միջոցով, կտրամադրի նոր` 5 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ:
Ղարաբաղ Տելեկոմը հեռահաղորդակցության շուկայում գործում է 2002 թ. փետրվարից: 11 տարվա ընթացքում ընկերությունը կառուցել է բջջային հեռախոսակապի նոր կայաններ, որոնց շնորհիվ ներկա դրությամբ հանրապետության տարածքի 95% ապահովված է բջջային հեռախոսակապով:
Ղարաբաղ Տելեկոմը տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություն ADSL մոդեմի և օպտիկամանրաթելային կապի միջոցով:–0–