USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Գաղտնաբառերի արտահոսքի մեղավոր կարող են լինել ցանցահենները կամ վիրուսները

12.09.2014, 14:08
Համացանցում գաղտնաբառերի զանգվածային արտահոսքի պատճառ կարող են լինել վիրուսները կամ ցանցահենների նպատակաուղղված աշխատանքը, դժվար թե այդ հարցում կարելի է մեղադրել ծրագրային ապահովման մշակող Microsoft կորպորացիան, կարծում են ՌԻԱ Նովոստիի հարցմանը մասնակցած փորձագետները։
Գաղտնաբառերի արտահոսքի մեղավոր կարող են լինել ցանցահենները կամ վիրուսները
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Համացանցում գաղտնաբառերի զանգվածային արտահոսքի պատճառ կարող են լինել վիրուսները կամ ցանցահենների նպատակաուղղված աշխատանքը, դժվար թե այդ հարցում կարելի է մեղադրել ծրագրային ապահովման մշակող Microsoft կորպորացիան, կարծում են ՌԻԱ Նովոստիի հարցմանը մասնակցած փորձագետները։

Չորեքշաբթի տեղեկություն է ստացվել, որ հրապարակային հասանելիություն են ստացել Google–ի Gmail փոստային հասցեների 4,9 մլն գաղտնաբառեր և լոգիններ։ Մասնավորապես, այդ հաղորդագրությունը տեղադրված է եղել Bitcoin Security ֆորումում։ Սա վերջին շաբաթվա ընթացքում երրորդ նմանատիպ սկանդալն է` ավելի վաղ տեղեկություն էր եղել, որ համացանցում է հայտնվել Mail.ru–ի 4.5 մլն և «Յանդեքսի» ավելի քան 1 մլն գաղտնաբառ։

Չորեքշաբթի «Իզվեստիա» թերթը, վկայաբերելով Google Apps հավաստագրված ճարտարագետ Սերգեյ Մարչենկոյին, հայտնել էր, որ գաղտնաբառերի արտահոսքի պատճառը կարող է լինել Microsoft–ի ծրագրային ապահովման խոցելիությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Google–ում ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Սերգեյ Մարչենկոն ընկերության աշխատակից չէ։ Իսկ Մարչենկոյի հետ կապվել առայժմ չի հաջողվել։ -0-