USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Formspring ծառայությունը հայտնել է, որ շուրջ կես միլիոն գաղտնաբառերի արտահոսք է եղել

12.07.2012, 11:54
Հարցերի ու պատասխանների Formspring առցանց ծառայությունը հայտնել է, որ հաքերական գրոհի հետևանքով 420 հազար գաղտնաբառի արտահոսք է տեղի ունեցել, այդ պատճառով անվտանգության նկատառումներից ելնելով՝ ապաակտիվացրել է կայքի բոլոր օգտատերերի գաղտնաբառերը: Այս մասին տեղեկություն է հրապարակվել Formspring-ի կորպորատիվ բլոգում:
Formspring ծառայությունը հայտնել է, որ շուրջ կես միլիոն գաղտնաբառերի արտահոսք է եղել
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հարցերի ու պատասխանների Formspring առցանց ծառայությունը հայտնել է, որ հաքերական գրոհի հետևանքով 420 հազար գաղտնաբառի արտահոսք է տեղի ունեցել, այդ պատճառով անվտանգության նկատառումներից ելնելով՝ ապաակտիվացրել է կայքի բոլոր օգտատերերի գաղտնաբառերը: Այս մասին տեղեկություն է հրապարակվել Formspring-ի կորպորատիվ բլոգում:

Ծառայության տվյալով՝ ցանցում հրապարակվել էր Formspring-ի օգտատերերի գաղտնաբառերի շուրջ 420 հեշի (գաղտնաբառերի կոդավորված նշանակությունները, որոնք պահվում են տվյալների բազայում) արխիվը: Օգտատերերի անուններն ու այլ տեղեկություն արխիվում չի հայտնվել, նշում են ծառայության ներկայացուցիչները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Տվյալների արտահոսքը տեղի է ունեցել ծառայության մշակողների համար նախատեսված սերվերներից մեկը կոտրելու հետևանքով: Չարագործները ծառայության տվյալների բազայից օգտատերերի տվյալների որոշակի ծավալի հասանելիություն են ստացել:

Formspring-ի մշակողներն արդեն վերացրել են խոցելիությունը, սակայն անվտանգության նպատակով ապաակտիվացրել են բոլոր օգտատերերի գաղտնաբառերը և նրանց էլեկտրոնային հասցեներին նամակ են ուղղել՝ գաղտնաբառը փոխելու հորդորով:

Formspring-ի հետ տեղի ունեցած միջադեպը հերթականն էր հայտնի ինտերնետ-ծառայություններից տվյալների արտահոսքի շարքում: Նախորդ ամսում համակարգչահենների գրոհին էին ենթարկվել LinkedIn սոցիալական կայքն ու Last.fm երաժշտական կայքը:

Formspring-ը ստեղծվել է 2009 թվականի նոյեմբերին և այսօր, աշխատակազմի տվյալով, ծառայության լսարանը «տասնյակ միլիոնների է հասնում ողջ աշխարհում»:--0-