USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Firefox-ն անվճար անանուն տեսազանգերի հնարավորություն է ընձեռում

20.10.2014, 11:09
Mozilla-ն հայտարարել է, որ Firefox 34-ի բետա-տարբերակում (բրաուզերի ակտուալ թիվը 33-ն է) Firefox Hello գործառույթ է գործարկել: Բրաուզերից օգտվողները կարող են առանց գրանցվելու անվճար տեսազանգեր կատարել: Բացի այդ, Firefox Hello-ն չի պահանջում ներբեռնել լրացուցիչ ծրագրային ապահովում, թույլ է տալիս կոնտակտներ ավելացնել Google հաշվից, հաղորդում է Cnews.ru-ն:
Firefox-ն անվճար անանուն տեսազանգերի հնարավորություն է ընձեռում
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Mozilla-ն հայտարարել է, որ Firefox 34-ի բետա-տարբերակում (բրաուզերի ակտուալ թիվը 33-ն է) Firefox Hello գործառույթ է գործարկել: Բրաուզերից օգտվողները կարող են առանց գրանցվելու անվճար տեսազանգեր կատարել: Բացի այդ, Firefox Hello-ն չի պահանջում ներբեռնել լրացուցիչ ծրագրային ապահովում, թույլ է տալիս կոնտակտներ ավելացնել Google հաշվից, հաղորդում է Cnews.ru-ն:

Firefox Hello-ն բրաուզերի մշակողի և Telefonica իսպանական օպերատորի համագործակցության արդյունքն է, նշել են Mozilla-ում: «Telefonica-ն մեր արժեքավոր գործընկերն է: Ընկերությունը օգնեց մեզ 24 երկրում թողարկել 12 սմարթֆոն` Firefox OS բազայի հիման վրա: Մենք ընդլայնել ենք մեր համագործակցությունը և այժմ ցանկանում ենք օգտատերերին առաջարկել կապի նոր՝ ավելի պարզ հնարավորություն», - հայտարարել են ընկերությունից:

Գործառույթը հիմնվում է WebRTC բաց ելքային կոդով գործող տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս բրաուզերների միջև հեռահաղորդակցություն իրականացնել իրական ժամանակի ռեժիմում՝ օգտագործելով JavaScript API-ն: WebRTC տեխնոլոգիայի հիմքում գործում են WebRTC GIPS ընկերության մշակումները, որը 2010թ.-ին գնեց Google-ը:

Այժմ WebRTC տեխնոլոգիան գործում է երեք բրաուզերում՝ Firefox, Google Chrome և Opera: Ինչպես նշում են Mozilla-ում, Firefox բրաուզերում Firefox Hello գործառույթից օգտվողները կարող են շփվել Chrome և Opera բրաուզերներից օգտվողների հետ, որոնց մոտ գործում է WebRTC տեխնոլոգիան:

Օգտատերերի կապն ապահովվում է միմյանց հետ չատի URL հասցեի փոխանակման միջոցով, որը կարելի է փոխանցել էլեկտրոնային փոստի կամ ցանկացած այլ մեսենջերի միջոցով, նշում են GigaOM-ից: Միաժամանակ զանգի նախաձեռնողը Firefox-ի օգտատերերն է, որը պետք է սեղմի բրաուզերի վերևի աջ անկյունում գտնվող հատուկ նշանի վրա՝ գործարկելով Firefox Hello ֆունկցիան: Դրանից հետո օգտատերերին տրամադրվում է հատուկ URL: Chrome և Opera բրաուզերներում չատի ստեղծման հնարավորություն չկա, չնայած այդ բրաուզերներում WebRTC տեխնոլոգիան գործում է:

Telefonica ընկերությունը Mozilla-ին տրամադրել է TokBox դուստր ընկերության հեռահաղորդակցական պլատֆորմը, որը մասնագիտանում է WebRTC բազայի հիման վրա հեռահաղորդակցության տրամադրման ուղղությամբ:

Microsoft Internet Explorer և Apple Safari բրաուզերներում WebRTC տեխնոլոգիան չի գործում: 2012թ.-ի օգոստոսին Microsoft-ն առաջարկեց WebRTC-ի սեփական տարբերակը՝ CU-RTC-Web-ը: Այն նույնպես թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմում բրաուզերների միջև հաղորդակցություն իրականացնել առանց փլագինի և ծրագրային ապահովում տեղադրելու:-0-