USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Facebook-ում հնարավորություն է ստեղծվել ավելացնելու ոչ միայն «ընկերներին», այլև «թշնամիներին»

27.03.2012, 19:02
Facebook-ի օգտատերերը հնարավորություն ունեն նշելու այն ամենը, ինչ նրանց դուր չի գալիս: Սակայն նման գործիքը դեռ չի մտնում ֆունկցիոնալ սոցիալական ցանցի չափանիշներում, դրա համար անհրաժեշտ է տեղադրել Enemygraph ներդիրը:

Facebook-ում հնարավորություն է ստեղծվել ավելացնելու ոչ միայն «ընկերներին», այլև «թշնամիներին»

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Facebook-ի օգտատերերը հնարավորություն ունեն նշելու այն ամենը, ինչ նրանց դուր չի գալիս: Սակայն նման գործիքը դեռ չի մտնում ֆունկցիոնալ սոցիալական ցանցի չափանիշներում, դրա համար անհրաժեշտ է տեղադրել Enemygraph ներդիրը:

Անձնական «թշնամիների ցուցակում» հնարավոր է ավելացնել, օրինակ՝ մարդկանց, գրքեր կամ ֆիլմեր, հաղորդում է vesti.ru կայքը:

Ինչպես գրում է Mashable-ը, ներդիրը մշակել են պրոֆեսոր Դին Թերին և Դալլասի Տեխասի համալսարանի երկու ուսանողները: «Մշակույթի պարտադրված  պարկեշտությունն այն բանն է, ինչն ինձ միշտ ապշեցրել է: Մենք ցանկացանք մարդկանց հնարավորություն տալ նաև դիսոնանս արտահայտելու: Մենք օգտագործում ենք «թշնամի» բառը նույն նշանակությամբ, ինչպես Facebook-ն օգտագործում է «ընկեր» բառը»,- հայտնել է Թերին: 

Ըստ նրա՝ Enemygraph-ն օգտակար գործիք կդառնա հետազոտողների և մարքետոլոգների համար, ովքեր երկար ժամանակ տվյալներ էին հավաքում միայն այն մասին, ինչ դուր է գալիս սոցիալական ցանցերի օգտատերերին: «Սակայն կարելի է ավելի շատ բան իմանալ մարդկանց մասին այն բանի միջոցով, թե  ինչը նրանց դուր չի գալիս և ինչու են վշտացած»,- ավելացրել է Թերին: -0-