USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Facebook–ը թարմացրել է լուրերի ժապավենի ալգորիթմը

01.02.2017, 16:03
Facebook–ը թարմացրել է նորությունների ժապավենի ալգորիթմը։
Facebook–ը թարմացրել է լուրերի ժապավենի ալգորիթմը

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի. /ԱՌԿԱ/.  Facebook–ը թարմացրել է նորությունների ժապավենի ալգորիթմը։ Այժմ գրառումների հրապարակման հերթականության ժամանակ հաշվի կառնվեն արդիականությունը և նույնականացվածությունը։ Նորամուծությունն ուղղված է կեղծ հրապարակումների դեմ պայքարին։

Ինչպես հայտնում է rusability.ru–ն, հղում անելով սոցցանցի հաղորդման հղումով, նույնականացվածությունը կգնահատվի մի շարք չափանիշներով, որոնց թվում էջի կատեգորիան է։ Այն է` սպամի տեղադրման կամ լայքեր ստանալու հետ կապված խախտումների առկայությունը։ Բացի այդ, հաշվի կառնվի նաև սոցցանցի օգտատերերի վարքը` եթե դրանք թաքցնում են կոնկրետ էջի հրապարակումները, ապա մեծ է հավանականությունը, որ հրապարակվող կոնտենտը նույնականացված չէ։

Բացի այդ, հրապարակումների հերթականության վրա կազդեն իրական ժամանակի ազդանշանները։ Facebook–ը հաշվի կառնի օգտատերերի ներգրավվածությունը հրապարակումներում։ Այն հրապարակումները, որոնք մեծ թվով մեկնաբանություններ և լայքեր կներգրավեն, կգնահատվեն որպես կարևոր և արդիական։ Այսպիսի կոնտենտի տեսանելիությունը կաճի։


Ռեսուրսի ներկայացուցիչները նշում են, որ թարմացումը նվազագույն ազդեցություն կգործի փաբլիք հրապարակումների վրա։ Նախորդ շաբաթ Facebook–ը թարմացրել էր նաև տեսանյութերի ներկայացման հերթականությունը։ -0-