Facebook–ը պայքար է սկսում կեղծ նորությունների տարածման դեմ
21.01.2015,
13:26
Facebook կորպորացիան հատուկ արշավ է սկսել, որը կդժվարացնի կեղծ նորությունների տարածումը սոցցանցում։ Նախօրեին սոցցանցն առաջարկել է օգտատերերին հաղորդել կեղծ տեղեկատվության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Facebook կորպորացիան հատուկ արշավ է սկսել, որը կդժվարացնի կեղծ նորությունների տարածումը սոցցանցում։ Նախօրեին սոցցանցն առաջարկել է օգտատերերին հաղորդել կեղծ տեղեկատվության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հաղորդագրության համաձայն, այժմ բոլոր օգտատերերը կարող են դրոշակներ դնել այն հաղորդագրությունների մոտ, որոնք նրանց կարծիքով «կանխամտածված կեղծ լուրեր են»։ Ինչպես կարծում են կորպորացիայում, դա կօգնի խանգարել կեղծ տեղեկությունների տարածմանը։
Facebook–ն ամեն դեպքում չի պատրաստվում «եթերից հանել» ստահոդ լուրերը, դրա փոխարեն նմանատիպ տեղեկատվությունը «աչքի տակ կառնվի»։ «Օգտատերերի կողմից կեղծ համարված հաղորդագրության տարածումը կսահմանափակվի նորությունների ժապավենում», – նշվում է հայտարարության մեջ։–0–