USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Facebook-ը մեսենջերում կփորձարկի «չհավանել» կոճակը

07.03.2017, 13:56
Facebook ընկերությունը սկսել է փորձարկել «չհավանել» կոճակը, որը կպատկերվի դեպի ներքև ուղղած մատով:
Facebook-ը մեսենջերում կփորձարկի «չհավանել» կոճակը

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Facebook ընկերությունը սկսել է փորձարկել «չհավանել» կոճակը, որը կպատկերվի դեպի ներքև ուղղած մատով: Նոր «արձագանքն» ավելացվել է սոցիալական ցանցի Messenger առանձին հավելվածում, հաղորդում է  iguides.ru կայքը:

«Dislike»-ը ներդրվել է ի հավելում վեց էմոտիկոնների, որոնք հասանելի են սոցիալական ցանցում: «Մենք միշտ փորձում ենք նոր միջոցներ` Messenger-ն ավելի հետաքրքիր և գրավիչ դարձնելու համար: Սա փոքրիկ թեստ է, որտեղ օգտատերերը կարող են կիսվել սմայլիկով, որն ամենաճշգրիտ կերպով է արտահայտում իրենց զգացմումներն այս կամ այն հաղորդագրության հանդեպ», - նշել են ընկերությունից:

Առաջին էմոտիկոնները` վեց սմայլիկների հավաքածուն, Facebook-ը ներդրեց նախորդ տարվա գարնանը: Ի լրումն ավանդական Like նշանին, որը պատկերվում է վեր բարձրացված մատով, օգտատերերը կարող են ավելի հստակ արտահայտել իրենց վերաբերմունքն այս կամ այն հրապարակմանը` դնելով սրտիկ (Love), ծիծաղող (Haha), զարմացած (Wow), տխուր (Sad) կամ զայրացած սմայլիկ (Angry):

Էմոջիները պատկերվում են հրապարակման ներքևում` մեկնաբանությունների և Like-երի հաշվարկման կողքին: Դրանցից մեկն ընտրելու համար հարկավոր է մի քիչ երկար մկնիկը պահել Like նշանի վրա` մինչև հայտնվեն մյուս նշանները, ապա ընտրել այն, որը ցանկանում եք:

Սկզբում Dislike նշանը հասանելի կլինի միայն Facebook-ի Messenger-ում: Եթե այն դուր կգա օգտատերերին, հնարավոր է, այն ևս հայտնի սոցիալական ցանցում: -0-