USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Facebook-ը խմբային տեսաչատերի հավելված է մշակում

06.07.2017, 15:16
Facebook–ը ավտոնոմ հավելված է մշակում  խմբային տեսաչատերի համար։
Facebook-ը խմբային տեսաչատերի հավելված  է մշակում

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Facebook–ը ավտոնոմ հավելված է մշակում  խմբային տեսաչատերի համար։

Bonfire անունով նոր հավելվածն առաջին անգամ թեստավորել են սոցցանցի աշխատակիցները։ Այս մասին պատմել է ընկերության նախագծերին ծանոթ աղբյուրը, հաղորդում է Ferra.ru –ն` հղում անելով The Verge հրատարակությանը։

Facebook–ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանում այս տեղեկությունը։

Հավելվածի թողարկումը նախատեսված է 2017 թ.–ի աշնանը։

Ականատեսների հաղորդմամբ, Facebook–ի նոր պրոդուկտն իրենից ներկայացնում է Houseparty–ի կլոնը, որը բջջային հավելված է` նախատեսված խմբային տեսազանգերի համար։ Houseparty–ի ստեղծման համար մշակողներից պահանջվել է շուրջ 10 ամիս։–0–