Facebook-ը կառանձնացնի երգիծական նյութերը
19.08.2014,
15:00
Facebook սոցիալական ցանցը թեստային ռեժիմով գործարկել է նոր գործառույթ, որը «երգիծանք» կոճակով նշում է լուրերի ժապավենում հրապարակված կատակները, գրում է Mashable–ը։ «Մենք ոչ մեծ թեստ ենք անցկացնում, որը ցույց է տալիս «երգիծանք» գրությունը լուրերի ժապավենում երգիծական հոդվածների հղումներից առաջ, Mashable–ը մեջբերում է սոցիալական ցանցի ներկայացուցչին։ – Մենք դա անում ենք, որովհետև որոշ օգտատերեր ցանկանում են կատակային լուրերն այլ լուրերից տարբերակելու հնարավորություն ունենալ»,–հայտնում է «Վեդոմոստին»։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Facebook սոցիալական ցանցը թեստային ռեժիմով գործարկել է նոր գործառույթ, որը «երգիծանք» կոճակով նշում է լուրերի ժապավենում հրապարակված կատակները, գրում է Mashable–ը։ «Մենք ոչ մեծ թեստ ենք անցկացնում, որը ցույց է տալիս «երգիծանք» գրությունը լուրերի ժապավենում երգիծական հոդվածների հղումներից առաջ, Mashable–ը մեջբերում է սոցիալական ցանցի ներկայացուցչին։ – Մենք դա անում ենք, որովհետև որոշ օգտատերեր ցանկանում են կատակային լուրերն այլ լուրերից տարբերակելու հնարավորություն ունենալ»,–հայտնում է «Վեդոմոստին»։
Թեստավորումը կտևի մեկ ամիս, կմասնակցի կատակ–տեղեկություն տեղադրող մի քանի կայք։ Փորձին մասնակցող մարդկանց թիվը չի նշվում։
Առայժմ «երգիծանք» թեգերը հայտնվում են միայն այն ժամանակ, երբ օգտագործողը հղումով անցնում է կայք, իսկ այնուհետև վերադառնում լուրերի ժապավենին։
«Երգիծանք» թեգը հայտնվում է միայն The Onion պորտալի նյութերից առաջ, որի կատակային հրապարակումները մի քանի անգամ ընկալվել են որպես իրական և վերատպվել այլ ԶԼՄ–ներում։ Օրինակ` 2012 թվականին չինական «Ժենմին ժիբաո» պարբերականը կատակ լուր է վերատպել այն մասին, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «ամենասեքսուալ տղամարդ» է ճանաչվել։ Մեկ ուրիշ անգամ պարբերականը գրել էր, որ Ալյասկայի նախկին մարզպետ Սարա Փեյլինն անցել է թղթակցական աշխատանքի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքում։ The Washington Post–ը վերատպել է այդ լուրը, որից հետո հերքում է տվել։ -0-