USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Facebook-ում ևս մեկ նոր ֆունկցիա է հայտնվել

04.05.2017, 14:43
Facebook սոցիալական ցանցում նոր ֆունկցիա է գործարկվել։
Facebook-ում ևս մեկ նոր ֆունկցիա է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Facebook սոցիալական ցանցում նոր ֆունկցիա է գործարկվել։

Ցանցի օգտատերերին հնարավորություն է տրվում ավելի վաղ արված մեկնաբանությանն արձագանքել 6 տարբեր էմոցիաներից մեկով:

Այժմ «Հավանում եմ» (Like) ավանդական կոճակից բացի, սոցցանցի օգտատերերը կարող են նաև օգտագործել սեր, ծիծաղ, զարմանք, տխրություն և բարկություն արտահայտող էմոտիկոններ։

Այս կամ այն էմոցիայով մեկնաբանությունը նշելու համար պետք է կուրսորը բերել «Հավանում եմ» կոճակի վրա և մյուս արձագանքները ևս կհայտնվեն, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով The Verge-ին։ 

Նոր գործառույթն արդեն հասանելի է ոչ միայն ֆեյսբուքի համակարգչային տարբերակի օգտատերերին, այլ նաև սոցցանցի բջջային հավելվածից օգտվողներին:

Ֆեյսբուքում լրացուցիչ զգացմունքներ արտահայտող կոճակները հայտնվել են 2016 թվականի փետրվարին։ -0-