USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Facebook-ը գործարկում է «Տրենդեր» ֆունկցիան կայքում ակտուալ թեմաներին հետևելու համար

17.01.2014, 12:26
Աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցը գործարկում է Trending ֆունկցիան, որը թույլ կտա հետևել այդ պահին կայքում առավել շատ քննարկվող թեմաները, գրում է digit.ru –ն` հղում անելով Facebook–ին։
Facebook-ը գործարկում է «Տրենդեր» ֆունկցիան կայքում ակտուալ թեմաներին հետևելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցը գործարկում է Trending ֆունկցիան, որը թույլ կտա հետևել այդ պահին կայքում առավել շատ քննարկվող թեմաները, գրում է digit.ru –ն` հղում անելով Facebook–ին։

Սոցցանցը սկսել է «Տրենդեր» բաժնի փորձարկումը ԱՄՆ–ում կայքի բրաուզերային տարբերակում դեռևս սեպտեմբերին։ Բացի այդ, նախորդ տարի սոցցանցը ներկայացրել է հեշթեգեր։ Հիշեցնենք, որ տրենդերն ու հեշթեգերը Twitter միկրոբլոգերի ամենապահանջված հնարավորություններից են։

Trending բաժինը կգտնվի օգտատիրոջ նորությունների ժապավենի աջ մասում, նրան առաջարկվող ընկերների ցանկի վերևում։ «Նոր ապրանքը ստեղծվել է հետաքրքիր քննարկումներին հետևելու համար, որպեսզի դուք կարողանաք գտնել Facebook–ի լավագույն կոնտենտը»,– նշում են մշակողները` ընդգծելով, որ տրենդերի ընտրության չափորոշիչ կլինի սահմանափակ ժամանակահատվածում հանրաճանաչության կտրուկ աճը։–0–