USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Facebook-ը գուգընկեր և գործընկեր փնտրելու հնարավորություն է գործարկել` Tinder-ի և LinkedIn-ի օրինակով

03.02.2017, 13:37
iOS և Android համակարգերով գործող հեռախոսների Facebook հավելվածում հայտնվել է «Բացահայտել մարդկանց» (Discover People) ֆունկցիան, որը թույլ է տալիս առաջիկա միջոցառման համար շրջապատ ընտրել, համագործակցել գործընկերների հետ կամ զուգընկեր գտնել ժամադրության համար:

Facebook-ը գուգընկեր և գործընկեր փնտրելու հնարավորություն է գործարկել` Tinder-ի և LinkedIn-ի օրինակով

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. iOS և Android համակարգերով գործող հեռախոսների Facebook հավելվածում հայտնվել է «Բացահայտել մարդկանց» (Discover People) ֆունկցիան, որը թույլ է տալիս առաջիկա միջոցառման համար շրջապատ ընտրել, համագործակցել գործընկերների հետ կամ զուգընկեր գտնել ժամադրության համար:

Ինչպես հաղորդում է tjournal.ru` հղում անելով Techcrunch-ին, 2016 թ.-ի աշնանն այս հավելվածը գործարկվել էր Նոր Զելանդիայի և Ավստրալիայի օգտատերերի համար, այժմ ընկերությունը հաստատել է դրա հաջորդական գործարկումը ողջ աշխարհում:

«Բացահայտել մարդկանց» ֆունկցիան գտնվում է նավիգացիայում, որտեղ երևում են նաև մտերիմ ընկերները, միջոցառումները և խմբերը: Այդ բաժին մուտք գործելուց հետո հարկավոր է ներկայանալ` փոքր հաղորդագրություն գրել այն մասին, թե ում եք փնտրում և ինչի համաև, ինչպես նաև ակտուալ լուսանկար բեռնել:

Ներքևում դուրս են բերվում մոտակա ծանոթները, այլ մարդիկ, որոք ևս շրջապատ են փնտրում, ինչպես նաև` նախորդ և սպասվող իրադարձությունները: Ցուցակում չկան ձեր ընկերները, քանի որ այս ֆունկցիան ուղղված է նոր մարդկան հետ ծանոթանալուն: Նույն կերպով է աշխատում նաև Tinder-ը, որը օգնում է մոտակայքում զուգընկեր գտնել, և LinkedIn-ը, որի միջոցով կարելի է աշխատանքային կապեր հաստատել:

Facebook-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հավելվածը սկսել է գործել ողջ աշխարհում և կօգնի օգտատերերին գտնել միևնույն հետաքրքրությունները ունեցող մարդկանց և ավելի լավ ճանաչել գործընկերներին կամ հարևաններին:

«Հիմնականում շատ դժվար է ավելի շատ բան իմանալ մարդկանց մասին, երբ ցանկանում եք ինչ-որ միջոցառման գնալ, նոր աշխատանքի եք ընդունվում կամ տեղափոխվում եք: Այդ խնդիրը թեթևացնելու համար մենք նոր ֆունկցիա ենք գործարկել, որը կօգնի ավելի լավ ճանաչել այն մարդկանց, որոնց հետ դուք ինչ-որ ընդհանուր բան ունեք», - նշել են Facebook մամուլի ծառայությունից:

Techcrunch-ի հաղորդմամբ, շատ օգտատերեր լարող են չգնահատել նոր ֆունկցիան, որովհետև այլ մարդիկ զննելու են իրենց էջերը` մտնելով այնտեղ ընդհանուր միջոցառումներով: Միջոցառման մասնակիցների ցուցակը, որպես կանոն, բաց է հանրության համար, և «Բացահայտել մարդկանց» բաժնով կարելի է մտնել և տեսնել մարդու մասին տեղեկատվությունը:

Պարբերականը պարզաբանել է, որ ընկերությունը բախվել է նմանատիպ խնդրի, երբ գործարկել է «Մոտակայքում գտնվող ընկերներ» ֆունկցիան: Սոցիական ցանցի որոշ օգտատերեր չէին ցանկանում հաղորդել իրենց աշխարհագրական տեղը` ինչի հետևանքով նոր հավելվածը հանրաճանաչություն չէր վայելում: -0-