Facebook–ն առաջիկայում անանուն սոցցանց կգործարկի
08.10.2014,
16:13
Facebook–ն առաջիկա շաբաթներին մտադիր է բջջային հավելված գործարկել ցանցում անանուն շփման համար։ Այդ մասին, ինչպես հաղորդում է cnews.ru–ն, հայտնել է New York Times թերթը սոցցանցի ծրագրերին ծանոթ աղբյուրների խոսքերից։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Facebook–ն առաջիկա շաբաթներին մտադիր է բջջային հավելված գործարկել ցանցում անանուն շփման համար։ Այդ մասին, ինչպես հաղորդում է cnews.ru–ն, հայտնել է New York Times թերթը սոցցանցի ծրագրերին ծանոթ աղբյուրների խոսքերից։
Հավելվածը ստեղծվում է Facebook–ի` իր օգտագործողների գաղտնիության հաստատված մոտեցմանը հակառակ։ Մինչ օրս այս սոցիալական ցանցի փիլիսոփայությունը ենթադրում էր միայն իսկական անունների օգտագործում, որոնք թույլ են տալիս նույնականացնել ինչպես օգտագործողի անձը, այնպես էլ նրա աշխատանքային և ընտանեկան կապերի պատկերը։
«Այսպիսի մոտեցումը Facebook–ն առանձնահատուկ դարձրեց` թույլ տալով նրան տարբերվել ինտերնետի մյուս հատվածից, որտեղ գաղտնիությունը նորմ է համարվում»,– ասում է Facebook–ի ապրանքային տնօրեն Քրիս Քոքսը (Chris Cox)։ Այնուամենայնիվ, անանուն հավելվածի ստեղծումը ցույց է տալիս, որ պատրաստ է դիտարկել նաև իր օգտագործողների հետ աշխատանքի այլընտրանքային մոդելներ։
Facebook–ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել New York Times–ի ենթադրություններն այդ հավելվածի ստեղծման վերաբերյալ։
Այնուամենայնիվ, պարբերականին հաջողվել է իմանալ, որ դրա մշակումը գլխավորում է հղումներ կիսելու հնարավորություն տվող Branch սթարթափի հիմնադիր Ջոշ Միլլերը (Josh Miller)։Facebook–ի կողմից նրա Branch ծառայությունը ձեռք բերելուց հետո նա շարունակում էր աշխատել սոցցանցում, և, սկսած 2013 թվականից, զբաղվում է անանուն հավելվածի ստեղծմամբ։
Թե ինչպես է հավելվածը փոխգործակցելու Facebook–ի հիմնական կայքի հետ, առայժմ անհասկանալի է։ Պարզ չէ նաև հավելվածի գործունեությունը` օրինակ, թույլատրելի՞ է լուսանկարների հրապարակումն անանուն ցանցում։
Համացանցում գաղտնիության և ծածկանունների կիրառման օգտակարության մասին սոցցանցի թոփ–մենեջերներին 2014 թվականի հոկտեմբերի սկզբին պատմել են համասեռական և տրանսվեստիտների միությունների ներկայացուցիչները, ովքեր ստիպված են եղել լքել Facebook–ը, երբ պարզվել է, որ նրանք գրանցված են ոչ իրենց իսկական անուններով։
Քրիս Քոքսն այն ժամանակ ներողություն էր խնդրել միասեռականներից և հայտնել, որ Facebook–ը կփոխի միայն իրական անուններով գրանցման կանոնը, թեև «այդ կանոնները գործել են տասը տարի և թույլ են տվել (Facebook – ում` CNews) անվտանգ հանրություն ստեղծել»,– գրել է նա իր էջում։ -0-