USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Facebook Messenger–ում ռեակցիաների և նշելու հնարավորություն է ավելացել

24.03.2017, 14:37
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը` ավելացնելով հաղորդագրությունների ռեակցիաների և օգտատերերին նշելու հնարավորությունը։
Facebook Messenger–ում ռեակցիաների և նշելու հնարավորություն է ավելացել

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը` ավելացնելով հաղորդագրությունների ռեակցիաների և օգտատերերին նշելու հնարավորությունը։ Այդ նորամուծությունները կհայտնվեն Facebook Messenger–ում  iOS և Android հարթակներում առաջիկա օրերին, հայտնում է iguides.ru–ն։

Որևէ հաղորդագրությանը ռեակցիա ավելացնելու համար պետք է սեղմել դրա վրա, պահել մատը, այնուհետև ընտրել ձեր վերաբերմունքին համապատասխանող էմոտիկոն։ Ռեակցիաների ընտրությունը մեծ չէ` ընդամենը յոթ սմայլ (շատ եմ հավանում, ծիծաղ, զարմանք, տխրություն, զայրույթ, լավ, վատ)։

Facebook Messenger–ում հայտնվել է նաև օգտատերերին @ սիմվոլի օգնությամբ նշելու հնարավորությունը։ Չատում հիշատակվող զրուցակիցներն իրազեկում կստանան այն մասին, որ խոսքն իրենց մասին է, կամ ինչ–որ մեկը սպասում է նրանց պատասխանին։

Նմանատիպ նշումներ կան արդեն մի քանի մեսենջերներում (օրինակ, Telegram–ում) և ինտերնետ նախագծերի վրա կորպորատիվ աշխատանքների համար նախատեսված Slack ծառայությունում, իսկ հաղորդագրությունների նկատմամբ ռեակցիաները, ամենայն հավանականությամբ, Facebook–ի հեղինակայինն է։ --0--